Կրիպտո

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 438.00+1.00 EUR SELL - 442.00+2.00
OIL:  BRENT - 63.60-0.27 WTI - 59.67-0.32
COMEX:  GOLD - 3995.00+0.37 SILVER - 47.79-0.15
COMEX:  PLATINUM - 1543.50-1.39
LME:  ALUMINIUM - 2844.50-0.19 COPPER - 10682.50-0.14
LME:  NICKEL - 15038.00+0.02 TIN - 35845.00+0.55
LME:  LEAD - 2031.50+0.57 ZINC - 3047.00+0.13
FOREX:  USD/JPY - 153.02-0.60 EUR/GBP - 1.1535+0.25
FOREX:  EUR/USD - 1.1535+0.25 GBP/USD - 1.3114+0.41
STOCKS RUS:  RTSI - 984.32-0.38
STOCKS US: DOW JONES - 46912.30-0.84 NASDAQ - 23053.99-1.90
STOCKS US: S&P 500 - 6720.32-1.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 50883.68+1.34 TOPIX - 3313.45+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 26485.90+2.12 SSEC - 4007.76+0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9735.78-0.42 CAC40 - 7964.77-1.36
STOCKS EUR:  DAX - 23734.02-1.31
07/11/2025  CBA:  USD - 382.54+0.06 GBP - 501.4+1.12
07/11/2025  CBA:  EURO - 441.83+1.56
07/11/2025  CBA:  GOLD - 49030+233 SILVER - 598.77+13.31
Ավազակները թիրախավորում են WhatsApp-ը․ ինչպես ճանաչել կեղծ «ընկերությունների ներկայացուցիչներին»
07/11/2025 11:42
Կիսվել

Ավազակները թիրախավորում են WhatsApp-ը․ ինչպես ճանաչել կեղծ «ընկերությունների ներկայացուցիչներին»

Վերջին տարիներին առցանց խաբեությունների քանակը աճում է ողջ աշխարհում։ Սոցիալական ցանցերն ու մեսենջերները, ստեղծված լինելով շփման համար, ավելի ու ավելի հաճախ են դառնում խաբեության գործիք․ հանցագործները պատճենում են ընկերությունների պաշտոնական էջերը, ստեղծում կեղծ կայքեր, առաջարկում «երաշխավորված եկամուտով ներդրումներ» և տարբեր պատրվակներով փորձում են հափշտակել անձնական տվյալներ։

Մասնավորապես, վերջին շրջանում ակտիվորեն օգտագործվում է WhatsApp-ը՝ հարթակ, որին վստահում են միլիարդավոր մարդիկ։ Ծանոթ ինտերֆեյսի և ոչ ֆորմալ շփման ձևի շնորհիվ զոհերը հաճախ չեն կասկածում, որ խոսում են ոչ թե բրենդի իրական ներկայացուցչի, այլ կեղծ հաշվի հետ։

Վերջերս մասնագետները ուշադրություն են դարձրել նման խարդախությունների նոր տեսակին՝ խոշոր կրիպտոհարթակների անունից իրականացվող խարդախություններին։ Հանցագործները ստեղծում են ընկերությունների կեղծ օգտահաշիվներ և նրանց անունից ուղարկում են հաղորդագրություններ՝ ներդրումային առաջարկներով, հաշվի հաստատման կամ գումար փոխանցելու խնդրանքներով։ Իրականում այս ամենը մանրակրկիտ պլանավորված փորձեր են՝ հասանելիություն ստանալու ձեր տվյալներին և դրամապանակներին։

Թվերը խոսում են

Թվային խաբեությունների մասշտաբը զարմացնում է։ Pew Research Center-ի ուսումնասիրության համաձայն՝ միայն 2024 թ․ ընթացքում ԱՄՆ-ում առցանց հանցագործությունների հետևանքով ընդհանուր կորուստները գերազանցել են 16.6 միլիարդ դոլարը՝ դառնալով դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշը։ WhatsApp հարթակի տվյալներով՝ 2025 թ․ առաջին կեսին հեռացվել է ավելի քան 6.8 միլիոն հաշիվ, որոնք կապված էին համաշխարհային խաբեբայական ցանցերի հետ․ սա գրեթե կրկնակի ավել է, քան մեկ տարի առաջ։

Վերլուծական Elliptic ընկերության զեկույցը ցույց է տալիս, որ 2025 թ․ ընթացքում գողացված կրիպտոակտիվների ավելի քան 80 տոկոսը անցել է սխեմաների միջոցով, որոնք ներկայացվել են որպես վիրտուալ ակտիվների հարթակներում օրինական գործարքներ։ Այլ կերպ ասած՝ խարդախությունը դառնում է ավելի համակարգված և տեխնոլոգիապես բարդ։

Միևնույն ժամանակ ֆիշինգը շարունակում է մնալ հարձակումների ամենատարածված գործիքը։ GetAstra-ի գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում ուղարկվող էլեկտրոնային նամակների մոտ 1.2%-ը ֆիշինգային է, ինչը կազմում է մոտ 3.4 միլիարդ հաղորդագրություն օրական։ Ռիսկերին բախվում են ոչ միայն անհատները, այլև բիզնեսը․ Association for Financial Professionals-ի ուսումնասիրության համաձայն՝ 2024 թ․ աշխարհի գրեթե ութից յոթ ընկերություն բախվել է ֆինանսական փոխանցումների ընթացքում խարդախության փորձերի։

Այս տվյալները հստակ ցույց են տալիս․ ամեն անցնող տարով հարձակումները դառնում են ավելի նուրբ ու հաշվարկված, իսկ կենցաղային ֆիշինգի և խոշոր խաբեբայական սխեմաների միջև սահմանները՝ ավելի մշուշոտ։

Ինչու է սա կարևոր

Binance ընկերությունը հատուկ ընդգծում է, որ երբեք չի կապվում օգտատերերի հետ WhatsApp-ի միջոցով՝ ֆինանսական հարցեր, խորհրդատվություն կամ գումարային փոխանցումներ քննարկելու համար։ Կոնտակտի իսկությունը կարելի է ստուգել միայն Binance Verify գործիքի միջոցով, որը հնարավորություն է տալիս հաստատել իրական հաշիվները, էլ․ փոստի հասցեները և Telegram-ի կոնտակտները։

WhatsApp-ում իրականացվող խաբեբայական հարձակումը սովորաբար զարգանում է նույն սցենարով․ նախ հանցագործը ստեղծում է կեղծ պրոֆիլ, ապա հայտնում է ձեր հաշվի հետ կապված «անհետաձգելի խնդրի» մասին, առաջարկում է օգնություն և խնդրում տրամադրել տվյալներ։ Վստահություն ներշնչելու համար նա կարող է օգտագործել համացանցում հայտնաբերված իրական տեղեկություններ։ Երբ զոհը սկսում է կասկածել, նրան համոզում են ոչ ոքի չպատմել տեղի ունեցածի մասին, իսկ գումարի փոխանցումից հետո կոնտակտը պարզապես անհետանում է։

Ինչպես պաշտպանվել

Նման հարձակումներից լավագույն պաշտպանությունը իրազեկված լինելն է։ Միշտ ստուգեք տեղեկատվության աղբյուրը, մի անցեք կասկածելի հղումներով և երբեք մի փոխանցեք անձնական տվյալներ։ Ցանկացած խնդրանք՝ գումար ուղարկելու կամ կոդեր փոխանցելու վերաբերյալ, պետք է զգուշացնի ձեզ։

Binance-ը խորհուրդ է տալիս կապ հաստատել միայն պաշտոնական ալիքներով՝ ընկերության կայքի աջակցման ծառայության, X (Twitter) սոցիալական ցանցի պաշտոնական հաշվի, հաստատված Telegram-չաթերի և կորպորատիվ էլ․փոստի հասցեների միջոցով։

Այսօր, երբ կիբերխարդախները դառնում են ավելի հնարամիտ, ուշադրությունն ու զգոնությունը ձեր անվտանգության գլխավոր գործիքն են։ Զգոն լինել նշանակում է պաշտպանել ոչ միայն ձեր ֆինանսները, այլև վստահությունը ողջ թվային էկոհամակարգի նկատմամբ։

07/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.54
+0.06
Եվրո (EUR)
441.83
+1.56
Ռուբլի (RUR)
4.7262
-0.0045
Լարի (GEL)
141.43
+0.03
49030
+233
Արծաթ
598.77
+13.31