Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
10/11/2025 15:35
Կիսվել

5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է

5․312․038 ՀՀ դրամ․ սա «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա ցուցանիշն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրին։ Հիշեցնենք, որ անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբինն է, որն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել 20 000 ծառ, որից 6250-ը՝ «Մի դրամի ուժի» շնորհիվ։

Ծրագրի նոյեմբեր ամսվա շահառուն «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ն է, որը «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչն է։ Հեքըթոնի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը։

««Մի դրամի ուժը» հաճախ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք փոխում են ապագան։ Այս ծրագիրը հենց այդ շարքում է, քանի որ հեքըթոնի արդյունքում կստանանք բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ մասնավորապես, թե ինչպես կարելի է տեխնոլոգիական առաջընթացը ծառայեցնել կենսաբազմազանության պահպանության գործին։ Հավատում ենք, որ այս հեքըթոնը կնպաստի նոր գաղափարների և լուծումների ծննդին՝ դեպի կայուն ու բնության հետ ներդաշնակ զարգացում», – նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Նշենք, որ հեքըթոնից առաջ մասնակիցները մասնակցել են կրթական բաղադրիչին՝ ուսումնասիրելով արհեստական բանականության գործիքակազմը և կենսաբազմազանությանը վերաբերող հիմնախնդիրները։

Հեքըթոնի համակազմակերպիչ, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը նշեց․ «AI4Biodiversity հեքըթոնը մեզ հնարավորություն է տալիս համադրել տեխնոլոգիան ու բնությունը՝ ապացուցելով, որ Հայաստանի նման փոքր, բայց ստեղծագործ երկիրը կարող է լինել գլոբալ լուծումների աղբյուր։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժի» և այլ համախոհների հետ հնարավոր է դառնում նման նախաձեռնությունները կյանքի կոչել։  Այսօրվա միջոցառումը կարող է դառնալ մեկնարկային կետ ոչ միայն Հայաստանի փորձն այս ուղղությամբ ամրապնդելու, այլ նաև միջազգային գործընկերներին ներգրավելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար՝ 2026 թ․ COP17 համաժողովին ընդառաջ և ընթացքում»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52