Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը. ՊԵԿ
11/11/2025 19:27
Կիսվել

Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը. ՊԵԿ

2025 թվականի ընթացքում կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվարից արդեն աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Այսինքն, եկող տարվանից բացառապես թվային հարթակով է իրականացվելու աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը։

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։ Միաժամանակ, համակարգում հնարավոր է խմբագրել, չեղարկել և որոնել ցանկացած փաստաթուղթ, իսկ փաստաթղթերը ստորագրելուց հետո՝ ստանալ էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են նաև պարտադիր դաշտեր, որոնք գործատուն պարտավոր է լրացնել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս, իսկ չլրացնելու դեպքում՝ համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։

Թվային համակարգից աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝  մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային  պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որով էլ հնարավոր կլինի մուտք գործել համակարգ, դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու հրամաններն ու աշխատանքային համաձայնագրերը, էլեկտրոնային եղանակով ստորագրել այդ փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։

Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ի դեպ, եթե նոր ընդունվող աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի կնքումը էլեկտրոնային եղանակով պարտադիր է լինելու հաջորդ տարվանից, ապա այն աշխատակիցների պայմանագրերը, որոնք դեռևս թվային չեն, գործատուները 2026 թվականի հունվարի 1-ից կպարտավորվեն տասներկուամսյա ժամկետում դրանք մուտքագրել համակարգ, իսկ աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն թվային պայմանագիրը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41