Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Porsche Cayenne Electric-ի համաշխարհային պրեմիերան կկայանա նոյեմբերի 19-ին
12/11/2025 15:58
Կիսվել

Porsche Cayenne Electric-ի համաշխարհային պրեմիերան կկայանա նոյեմբերի 19-ին

Porsche ընկերությունը հայտարարել է իր առաջին ամբողջությամբ էլեկտրական Cayenne մոդելի ներկայացման ամսաթիվը։ Նոր Cayenne Electric-ը առաջին անգամ կներկայացվի նոյեմբերի 19-ին կայանալիք օնլայն շնորհանդեսի ընթացքում, իսկ նոյեմբերի 22-ին այն կներկայացվի իրական ցուցադրության՝ Դուբայում անցկացվող Icons of Porsche փառատոնում։

Էլեկտրական ամենագնացը վաճառքի կհանվի 2026 թվականի սկզբին։ Cayenne Electric-ը կդառնա Porsche-ի երրորդ սերիական էլեկտրական ավտոմեքենան և երկրորդ SUV մոդելը նման շարժիչային համակարգով՝ Macan Electric-ից հետո։ Միևնույն ժամանակ, ներկա՝ ներքին այրման շարժիչով Cayenne-ի երրորդ սերունդը շարունակելու է վաճառվել զուգահեռաբար։

Նոր մոդելը կառուցված է 800 վոլտ լարում ունեցող համակարգի վրա և հիմնված է Volkswagen Group-ի Premium Platform Electric (PPE) հարթակի վրա, որը կիրառվել է նաև Porsche Macan Electric և Audi Q6 E-tron մոդելներում։

Ռեգո Ինշուրանս

Cayenne Electric-ը կտրուկ տարբերվելու է բենզինային տարբերակից: Ավտոմեքենայի երկարությունը կազմում է 4979 մմ (49 մմ-ով ավելի նախորդ սերնդից), իսկ անիվների բազան՝ 3020 մմ (35 մմ-ով ավելի ներկայիս Cayenne-ից)։

Նոր Cayenne Electric-ը համալրված է երկու համաժամանակյա մշտական մագնիսային էլեկտրաշարժիչներով, որոնք սնվում են 108 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցից։ Ակնկալվում է, որ մեկ լիցքավորմամբ ընթացքի պաշարը կգերազանցի 600 կմ։ Առավելագույն լիցքավորման հզորությունը կհասնի 400 կՎտ-ի, ինչը նշանակում է, որ մարտկոցը 10%-ից մինչև 80% հնարավոր կլինի լիցքավորել ընդամենը 16 րոպեում։ Բացի այդ, առաջին անգամ Porsche-ի պատմության մեջ կմատուցվի նաև անլար լիցքավորման համակարգ՝ մեքենայի քարշային մարտկոցի համար։

Նոր Cayenne Electric-ը կունենա Porsche-ի բոլոր սերիական մոդելներից ամենամեծ էկրանային համալրումը՝ ներառյալ թեքված կենտրոնական սենսորային էկրանը, որը կդառնա սրահի հիմնական տարրերից մեկը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52