Հիմնանորոգումից հետո բացվել է Վեդի քաղաքի մշակույթի տունը
Ավարտվել են Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղի է ունեցել մշակույթի տան բացման արարողությունը, որի մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանին ներկայացվել է, որ դեռևս 1937-1938թթ. կառուցված և 1988թ. մաշվածության պատճառով գործունեությունը դադարեցրած մշակույթի տան հիմնանորոգման արդյունքում երկհարկանի շինությունն այժմ ունի 280 տեղանոց հարմարավետ դահլիճ, որտեղ կարող են գործել տասնյակից ավելի տարբեր խմբակներ:
Մշակույթի տանը շրջայցի ընթացքում Նախագահը դիտել է նաև Վեդիի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: