Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը համաձայնեցրել են ԵՄ 2026 թվականի բյուջեն
17/11/2025 12:22
Կիսվել

ԵՄ խորհուրդն ու Եվրախորհրդարանը համաձայնեցրել են ԵՄ 2026 թվականի բյուջեն

ԵՄ խորհուրդը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոխորհրդարանի հետ համաձայնեցրել է ԵՄ 2026 թվականի բյուջեն՝ 192.8 մլրդ եվրո չափով։

«Այսօրվա համաձայնությունը ցույց է տալիս, որ Եվրոպան կարող է գործել նույնիսկ բարդ ժամանակներում։ ԵՄ 2026 թվականի բյուջեն մեզ հնարավորություն կտա իրականացնել մեր ընդհանուր առաջնահերթությունները՝ անվտանգություն, մրցունակություն և սահմանային վերահսկողություն, միաժամանակ ապահովելով արագ և արդյունավետ արձագանքելու հնարավորություն՝ անսպասելի կարիքներին և ճգնաժամերին», – հայտարարել է Դանիայի ֆինանսների նախարարը, որը նախագահում է ԵՄ խորհրդում և հանդիսանում է 2026 թվականի բյուջեի գլխավոր բանակցողը։

ԵՄ 2026 թվականի բյուջետային պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է 192.8 մլրդ եվրո, իսկ վճարումների ընդհանուր ծավալը՝ 190.1 մլրդ եվրո։

«Պարտավորությունները իրավական ձևով ամրագրված խոստումներ են՝ ֆինանսավորելու մի շարք միջոցառումներ, որոնց իրականացումը նախատեսված է մի քանի ֆինանսական տարի։ Վճարումները ընդգրկում են ծախսերը, որոնք բխում են ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ ֆինանսական տարիների ընթացքում ընդունված պարտավորություններից»:

Սա երկարաժամկետ 2021-2027 թթ. բյուջեի վեցերորդ տարեկան բյուջեն է։ Փաստաթղթում ընդգծվում է, որ 2026 թվականի բյուջեն լրացվում է COVID-19-ի հետևանքներից վերականգնմանն աջակցող միջոցներով՝ NextGenerationEU հատուկ ծրագրի շրջանակներում։

2026 թվականին ԵՄ պաշտպանության և անվտանգության ոլորտի վճարումները նախատեսված են 2.25 մլրդ եվրո, միգրացիայի և սահմանային կառավարման համար՝ 3.88 մլրդ եվրո, ընդհանուր շուկայի, նորարարության և թվայնացման համար՝ 23.33 մլրդ եվրո։

Այժմ ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը պետք է պաշտոնապես հաստատեն ձեռք բերված համաձայնությունը։ Սպասվում է, որ ԵՄ խորհուրդը այն կհաստատի նոյեմբերի 24-ին։ Բյուջեն ընդունելու համար պահանջվում է որակյալ մեծամասնություն:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72