Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 63.83-0.72 WTI - 59.57-0.63
COMEX:  GOLD - 4068.30-0.45 SILVER - 49.28-3.33
COMEX:  PLATINUM - 1534.60-1.53
LME:  ALUMINIUM - 2813.50-1.57 COPPER - 10778.50-0.68
LME:  NICKEL - 14650.00-1.62 TIN - 36886.00+0.27
LME:  LEAD - 2037.50-1.28 ZINC - 2994.00-0.88
FOREX:  USD/JPY - 155.18+0.44 EUR/GBP - 1.1589-0.27
FOREX:  EUR/USD - 1.1589-0.27 GBP/USD - 1.3148-0.15
STOCKS RUS:  RTSI - 974.86-0.60
STOCKS US: DOW JONES - 46590.24-1.18 NASDAQ - 22708.08-0.84
STOCKS US: S&P 500 - 6672.41-0.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 50323.91-0.10 TOPIX - 3347.53-0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26384.28-0.71 SSEC - 3972.03-0.46
STOCKS EUR:  FTSE100 - 9675.43-0.24 CAC40 - 8119.02-0.63
STOCKS EUR:  DAX - 23590.52-1.20
17/11/2025  CBA:  USD - 381.72-0.4 GBP - 502.04-0.14
17/11/2025  CBA:  EURO - 442.6-1.19
17/11/2025  CBA:  GOLD - 49963-1582 SILVER - 638.3-23.52
Եվրահանձնաժողովը որպես տարբերակ առաջարկել է 2026-2027 թթ. Ուկրաինային 90 մլրդ եվրոյի դրամաշնորհի հատկացումը
18/11/2025 14:35
Կիսվել

Եվրահանձնաժողովը որպես տարբերակ առաջարկել է 2026-2027 թթ. Ուկրաինային 90 մլրդ եվրոյի դրամաշնորհի հատկացումը

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային 2026-2027 թվականների համար 90 մլրդ եվրոյի դրամաշնորհ տրամադրելու հնարավորությունն այն դեպքում, եթե ռուսական ակտիվների օգտագործման պլանը ձախողվի: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ԵՄ երկրների առաջնորդներին ուղղված նամակին։

Եվրահանձնաժողովի նախընտրելի տարբերակը սառեցված ռուսական ակտիվների օգտագործումն է՝ Կիևին վարկ տրամադրելու ապահովման նպատակով, սակայն Բելգիան արգելափակում է այս տարբերակը՝ երաշխիքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով:

Ֆինանսական օգնությունը Ուկրաինային անհրաժեշտ կլինի 2026 թվականի սկզբին։ Գնահատումներով միայն ռազմական ծախսերը 2026 թվականին կկազմեն առնվազն 51.6 մլրդ եվրո, իսկ հնարավոր է՝ ավելի քան 70 մլրդ եվրո, իսկ 2027 թվականին՝ 64 մլրդ եվրո։ Նամակում ֆոն դեր Լայենն առաջարկում է Ուկրաինային ֆինանսավորել կամ 90 մլրդ եվրո դրամաշնորհով, կամ ЕՄ-ի պետական պարտքով ապահովված վարկով, եթե երկրները չկարողանան հավանություն տալ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման նախընտրելի պլանին։

17/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.72
-0.4
Եվրո (EUR)
442.6
-1.19
Ռուբլի (RUR)
4.7045
-0.0282
Լարի (GEL)
140.99
-0.25
49963
-1582
Արծաթ
638.3
-23.52