Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Գերմանիայում դադարեցվել է Ford Focus-ի արտադրությունը
20/11/2025 13:21
Կիսվել

Գերմանիայում դադարեցվել է Ford Focus-ի արտադրությունը

Նոյեմբերի 14-ին Ford Motor ընկերությունն արտադրել է Focus մոդելի վերջին օրինակը։ Դա սպիտակ գույնի հեթչբեք էր, որն անմիջապես ուղարկվել է թանգարան։

Սեպտեմբերի վերջին Ford-ը Գերմանիայում պատրաստեց Focus ST մոդելի վերջին սերիական ունիվերսալը։ Իսկ այժմ, նոյեմբերին, Focus մոդելի արտադրությունն ամբողջությամբ դադարեցվել է։

1970 թվականից սկսած՝ Ford Motor-ի Զառլուի գործարանի կոնվեյերից դուրս է եկել մոտ 16 միլիոն ավտոմեքենա։ Վերջին շրջանում այնտեղ աշխատում էր շուրջ 2700 մարդ։ Սպասվում է, որ նրանցից 1000-ը կմնա գործարանում և հետագայում կզբաղվի ավտոմասերի արտադրությամբ։

Ford Focus-ը ներկայացվել է 1998 թվականին՝ որպես հանրահայտ Escort մոդելի ժառանգորդ։ Չնայած դիզայնի վերաբերյալ հակասական կարծիքներին՝ մեքենան մեծ հաջողություն ունեցավ, 1999 թվականին արժանացավ «Տարվա ավտոմեքենա Եվրոպայում» մրցանակին և փոխեց բրենդի՝ մայրցամաքին բնորոշ վաճառքների երկարամյա անկման միտումը։ Մոդելը ներկայացվեց նաև ԱՄՆ շուկայում։

Ռեգո Ինշուրանս

Focus-ի երկրորդ սերնդի համար Ford-ը մշակեց երկու առանձին մոդել․ մեկը՝ Եվրոպայի (C307), մյուսը՝ Հյուսիսային Ամերիկայի համար (C170)։ Այնպես սկսվեց Focus սեդանի և կուպեի արտասովոր երեք տարվա արտադրական ցիկլը 2008-2011 թթ․։ Եվրոպան ստացավ լրիվ այլ ավտոմեքենա, որը արտադրվում էր ավելի երկար ժամանակ, մինչ երկու մոդելներն էլ դադարեցվեցին 2010-ին՝ երրորդ սերնդով փոխարինվելու համար։

Երրորդ սերնդի Focus-ի դեպքում Եվրոպայի և Ամերիկայի համար կրկին ստեղծվեց մեկ միասնական մոդել։ Սակայն ժամանակի ընթացքում մեքենայի շուկայական բաժինը սկսեց նվազել՝ քրոսովերների և ամենագնացների աճող պահանջարկի ֆոնին։ Դա հանգեցրեց նրան, որ 2018 թվականին Ford-ը ԱՄՆ շուկայից հանեց Focus, Fiesta, Fusion, Taurus և C-Max մոդելները։ Այդուհանդերձ Focus-ը շարունակեց իր գոյությունը Եվրոպայում՝ ստանալով նաև չորրորդ սերունդը նույն թվականին, որը գոյատևեց մինչև անցած ուրբաթ։

Ford-ը նախատեսում է լրացնել առաջացած բացը նոր միջին չափի քրոսովերով։ Շուկայում մոդելի ներկայացումը նախատեսվում է 2027 թվականին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52