Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվատեմալայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գվատեմալայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը՝ Մոսկվա):
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները չեն կարողացել ըստ արժանվույն օգտագործել փոխգործակցության առկա ներուժը և զարգացնել միջպետական հարաբերությունները:
Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Գվատեմալայի նորանշանակ դեսպանը մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին կանի հնարավորը՝ լիարժեք օգտագործելու երկկողմ հարաբերությունները զարգացնելու ներուժը և հաջողություններ է մաղթել նրան այդ գործում: