Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը 1,5 հա տարածքի վրա նոր անտառ են ստեղծում
20/11/2025 17:08
Կիսվել

Viva-ն և «Իմ անտառ Հայաստան»-ը 1,5 հա տարածքի վրա նոր անտառ են ստեղծում

Լեռնաջուր համայնքի բարձրադիր թեք լանջերին դարձյալ անտառաստեղծման աշխատանքներ են իրականացվում: Viva-ն հետևողականորեն աջակցում է «Իմ անտառ Հայաստան»-ի ջանքերին՝ այս տարածքում անտառի ծածկույթն ընդլայնելու համար: Քառամյա համագործակցության տարիներից վերջին երկուսը նվիրվել է Լոռու մարզի լեռնային լանդշաֆտ ունեցող այս բնակավայրերին: Մոտեցման հիմքում ոչ թե կամայական որոշում է, այլ հեռանկարային ու ռազմավարական գործունեություն. բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայի փոփոխության հետևանքով կարող են սողանքների պատճառ դառնալ: Ստեղծվող անտառները էկոլոգիական օգուտներին զուգահեռ նաև կարգավորող և բնական աղետները կանխող գործառույթ կիրականացնեն:

Լեռնաջուրում ընտրված աշխատանքային նոր 1,5 հա տարածքը նախորդ տարվա ծրագրով ստեղծված անտառի շարունակությունն է: Ծրագիրը համայնքներում եկամուտ է ապահովում տարվա երեք եղանակներին: Այս աշնանը տնկվում են մոտ 5600 փակ և բաց արմատային համակարգերով տեղական անտառային ծառատեսակներ՝ կաղնի, վայրի տանձ, վայրի խնձոր, հաճարենի, թխկի, կեչի, և մի քանի տեսակի թփեր: Viva-ի և «Իմ անտառ Հայաստան»-ի համագործակցությունը ենթադրում է բազմաշերտ արդյունք՝ բնության էկոհամակարգի կարգավորման, սոցիալական և կրթական բաղադրիչներով:

«Մենք ընդլայնում ենք երկրի թոքերի գործառույթն իրականացնող անտառային հատվածը, ձգտում կանխել անապատացումը, նպաստում ջրային ռեսուրսների պահպանմանը և պայքարում ենք սողանքների դեմ: Կարևոր է նաև այն, որ այս ծրագիրն ապահովում է սեզոնային աշխատատեղ: Իսկ տնկիների բազմազանությունը թույլ է տալիս հարմարավետ միջավայր ստեղծել նաև վայրի կենդանիների համար՝ նպաստելով մարդ-վայրի բնություն համակեցությանը: Առհասարակ «կանաչ մտածողության» հիմքում պատասխանատու մոտեցումն է ամեն ինչի հանդեպ»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Անտառաստեղծմանը մասնակցող յուրաքանչյուր բնակիչ յուրօրինակ «դեսպան» է դառնում իր ընտանիքում, միջավայրում՝ «կանաչ մտածողության» սկզբունքները տարածելով երիտասարդների շրջանում:

«Մարդու գործունեության արդունքում բնությանը վնաս է հասցվում ամեն օր, և մեր հոգատարությունը նույնպես պետք է անդադար լինի։ Viva-ի հետևողականությունը ցույց է տալիս, որ ընկերությունն իրոք գիտակցում է բիզնեսի դերն ու պատասխանատվությունը հասարակական ու բնապահպանական հարցերում։ Իսկ անտառապատումը միաժամանակ և՛ երկարաժամկետ խնդիրներ է լուծում, և՛ կարճաժամկետ․ այս պահին միայն սեզոնային աշխատանքում 150 հոգի է ներգրավված»,-ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:

Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել: Իսկ տարիներ առաջ սկսել է համագործակցել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ: Քառամյա աշխատանքի արդյունքում գործընկերները Լոռու մարզի երեք համայնքում տնկել են շուրջ 43600 ծառ: Անտառաստեղծման աշխատանքներ են իրականացվել 14,5 հեկտարի վրա: Տարածքի ընտրության հարցում հաշվի են առնվել տեղանքի խոնավությունը, դիրքադրությունը, հողի որակը, կլիմայական պայմանները և տնկարկի անտառ դառնալու հնարավորությունները: «Իմ անտառ Հայաստան»-ի իրականացրած մոնիթորինգի արդյունքները տպավորիչ են․ միջինում արձանագրվել է 70%, իսկ ռելիեֆի որոշ հատվածներում՝ անգամ 90% կպչողականություն։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52