Բիզնես

USD BUY - 381.50+0.50 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 442.50+0.50
OIL:  BRENT - 62.55-1.76 WTI - 58.15-2.35
COMEX:  GOLD - 4056.50-0.52 SILVER - 49.35-2.84
COMEX:  PLATINUM - 1512.00-3.12
LME:  ALUMINIUM - 2780.00-1.19 COPPER - 10719.50-0.55
LME:  NICKEL - 14638.00-0.08 TIN - 36873.00-0.04
LME:  LEAD - 2023.50-0.69 ZINC - 2989.00-0.17
FOREX:  USD/JPY - 157.36+0.02 EUR/GBP - 1.1535+0.18
FOREX:  EUR/USD - 1.1535+0.18 GBP/USD - 1.3084+0.31
STOCKS RUS:  RTSI - 1025.58-0.41
STOCKS US: DOW JONES - 45752.26-0.84 NASDAQ - 22078.05-2.15
STOCKS US: S&P 500 - 6538.76-1.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 48625.88-2.40 TOPIX - 3297.73-0.06
STOCKS CHINA:  HANG SENG - 25220.02-2.38 SSEC - 3834.89-2.45
STOCKS EUR:  FTSE100 - 9527.65+0.21 CAC40 - 7981.07+0.34
STOCKS EUR:  DAX - 23278.85+0.50
21/11/2025  CBA:  USD - 381.61-0.44 GBP - 498.57-0.85
21/11/2025  CBA:  EURO - 439.65-0.7
21/11/2025  CBA:  GOLD - 50188-504 SILVER - 623.82-17.36
Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ հերթական կանգառը՝ Նաիրի ճամբար
21/11/2025 16:21
Կիսվել

Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ․ հերթական կանգառը՝ Նաիրի ճամբար

Օրեր առաջ IDBank-ի և Իդրամի աշխատակիցները ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառու, զոհված զինծառայողների կանանց համար Ծաղկաձորի «Նաիրի» ընտանեկան ճամբարի ընթացքում իրականացրին ֆինանսական գրագիտության թեմայով դասընթացներ։ Նշենք, որ Ճամբարը կազմակերպվել է ԶԻՆԱՊԱՀԻ կողմից՝  «Հայ զինվորի և ընտանիքի բարեկամներ» հիմնադրամի ու ՀԲԸՄ-ի հետ գործընկերությամբ։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավի շրջանակում դասընթացը կայացել է ԶԻՆԱՊԱՀ-ի հրավերով, քանի որ եռօրյա ճամբարը ներառում էր կրթական, հոգեթերապևտիկ և ժամանցային միջոցառումներ։

«Ուրախ ենք, որ մեր գործընկեր IDBank-ն անմիջապես արձագանքեց մեր նախաձեռնությանը և հայտնեց իր պատրաստակամությունը կազմակերպելու և իրականացնելու ֆինանսական գրագիտության դասընթացներ ճամբարի մասնակից մայրերի համար»,- նշեց  ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիանա Հարությունյանը։

65 կանանց հետ ֆինանսական գրագիտությանն առնչվող երկու համաժամանակյա դասընթացներին  հնչեցին բազմաթիվ հարցեր․ մասնակիցներին հատկապես հետաքրքրում էին վարկերի, ավանդների ու ֆինանսական զեղծարարությունների հետ կապված թեմաները, որոնց շուրջ էլ ծավալվեցին ինտերակտիվ հանդիպումները։

«Կարծում եմ՝ նման հանդիպումներն իսկապես օգտակար են թե՛ Բանկի և Իդրամի և թե՛ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, որովհետև նման հանդիպումների ընթացքում վեր են հանվում հարցեր, խնդիրներ, որոնք հուզում են մեր հաճախորդներին, և մենք էլ մեր հերթին առավել ուշադրություն ենք դարձնում այդ հարցերին»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։

IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

21/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.61
-0.44
Եվրո (EUR)
439.65
-0.7
Ռուբլի (RUR)
4.825
+0.0814
Լարի (GEL)
141.15
-0.16
50188
-504
Արծաթ
623.82
-17.36