Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
Coca-Cola-ն այլևս աշխարհի ամենաթանկ բրենդը չէ
30/09/2013 13:47
Կիսվել

Coca-Cola-ն այլևս աշխարհի ամենաթանկ բրենդը չէ

Coca-Cola-ն այլևս աշխարհի ամենաթանկ բրենդը չէ: Apple-ին և Google-ին հաջողվել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում առաջ անցնել Coca-Cola-ից: Այս մասին են վկայում Interbrand խորհրադատվական ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:

Դրանց համաձայն՝ այսօր աշխարհի ամենաթանկ բրենդը Apple-ն է. այն գնահատվում է 98 մլրդ 316 մլն ԱՄՆ դոլար: 2013 թվականի ընթացքում այս բրենդի արժեքն աճել է շուրջ 28%-ով:

Google-ը բրենդը գնահատվել է 93 մլրդ 291 մլն ԱՄՆ դոլար: Այն վարկանիշում երկրորդն է: Այս տարվա ընթացքում Google-ի բրենդային արժեքն աճել է շուրջ 34%-ով:

Coca-Cola-ն, զիջելով առաջատարի իր դիրքը, հայտնվել է երրորդ տեղում՝ 79 մլրդ 213 մլն ԱՄՆ դոլար բրենդային արժեքով: 2013 թվականի ընթացքում այս բրենդի արժեքն աճել է ընդամենը 2%-ով:

Interbrand-ի տվյալներով՝ աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշի առաջին տասնյակն այսպիսին է.

1. Apple՝ 98 մլրդ 316 մլն ԱՄՆ դոլար

2. Google՝ 93 մլրդ 291 մլն ԱՄՆ դոլար

3. Coca-Cola՝ 79 մլրդ 213 մլն ԱՄՆ դոլար

4. IBM՝ 78 մլրդ 808 մլն ԱՄՆ դոլար

5. Microsoft՝ 59 մլրդ 546 մլն ԱՄՆ դոլար

6. General Electric՝ 46 մլրդ 947 մլն ԱՄՆ դոլար

7. McDonald’s՝  41 մլրդ 992 մլն ԱՄՆ դոլար

8. Samsung՝ 39 մլրդ 610 մլն ԱՄՆ դոլար

9. Intel՝ 37 մլրդ 257 մլն ԱՄՆ դոլար

10. Toyota՝ 35 մլրդ 346 մլն ԱՄՆ դոլար

Նշենք, որ Interbrand-ը իր ուսումնասիրություններում դիտարկում է երեք հիմնական ցուցանիշ` ընկերությունների գործունեության ֆինանսական արդյունքները, «բրենդի դերը»` ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկի ձևավորման գործընթացում, «բերնդի ուժը»` որպես ընկերության ապագա հաջող գործունեության երաշխիք:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76