Կակաոյի հատիկներն էժանացել են
Կակաոյի ֆյուչերսները շարունակում են էժանանալ՝ Կոտ դ’Իվուարի նավահանգիստներ բարձր ծավալով մատակարարումների ֆոնին: Այս երկիրը կակաոյի հատիկների խոշորագույն մատակարարն է աշխարհում:
Նյու Յորքի բորսայում ամենաակտիվ ֆյուչերսային պայմանագիրը սեսիայի ընթացքում էժանացել է 4.1%-ով՝ հասնելով 4 878 դոլարի՝ մեկ տոննայի համար։ Սա նվազագույն ցուցանիշն է՝ 2024 թվականի փետրվարից ի վեր։
Bloomberg-ի տվյալներով՝ կակաոյի մատակարարումներն արդեն երրորդ շաբաթն է, ինչ գերազանցում են շաբաթական 100 հազար տոննան։
Շուկան ընդհանուր առմամբ սպասում էր մատակարարումների բարձր ցուցանիշների, սակայան կանխատեսվում է, որ ցուցանիշներն առաջիկա շաբաթներին որոշ չափով կնվազեն և կվերադառնան նախորդ տարվա մակարդակին՝ հաջորդ տարվա առաջին եռամսյակում։
