ԵՄ երկրների նախատեսվող ռազմական ծախսերը մոտակա 10 տարվա ընթացքում կհասնեն 6.8 տրիլիոն եվրոյի
ԵՄ երկրները մոտակա 10 տարիներին մտադիր են ռազմական կարիքների համար ծախսել 6.8 տրլն եվրո։ Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը՝ ելույթ ունենալով ԵԽ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ։
«Եթե ԵՄ երկրները մինչև 2035-ի ռազմական ծախսերը բարձրացնեն ՀՆԱ-ի 3.5%-ի, ինչպես պահանջում է ՆԱՏՕ-ն (ՆԱՏՕ-ի պահանջվող 5%-ը ներառում է 3.5%՝ ռազմական կարիքների և 1.5%՝ կրկնակի նշանակության ենթակառուցվածքների նախագծերի ներդրումների համար), ապա մոտակա 10 տարիների ընթացքում նրանք ռազմական ոլորտում կհասցնեն 6.8 տրլն եվրո ներդրումների: Համեմատության համար՝ ԵՄ հաջորդ յոթ տարվա բյուջեում (2026-2034 թթ.) ռազմական ծախսերի մակարդակը կազմում է 60 մլրդ եվրո։ Դա ցույց է տալիս, որ Եվրոպայում ռազմական ծախսերի կառուցվածքը մնում է հիմնականում ազգային։ ԵՄ երկրները պաշտպանության ոլորտում ներդրումներ են կատարում ԵՄ ինստիտուտներից 100 անգամ ավելի շատ»:
Մասնագետների կարծիքով՝ ԵՄ և ՆԱՏՕ ինստիտուտները արագորեն ընդլայնում են իրենց հնարավորությունները՝ ազդեցություն և վերահսկողություն հաստատելու ազգային ռազմական ծախսերի նկատմամբ։ Մինչ Կուբիլյուսի՝ պաշտպանության հանձնակատար նշանակվելը 2024-ի նոյեմբերին, նման պաշտոն ԵՄ հանձնաժողովում գոյություն չի ունեցել։ Միևնույն ժամանակ, ԵՄ հիմքային փաստաթղթերի համաձայն՝ ԵՀ-ն ռազմական ոլորտում իրավական լիազորություններ չունի։
