Հայաստանի գլխավոր դատախազ է նշանակվել Գևորգ Կոստանյանը
Հոկտեմբերի 1-ին կայացել է Ազգային ժողովի նիստ, որի շրջանակներում խմբակցությունները նախ ներկայացրել են իրենց դիրքորոշումները՝ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված Գևորգ Կոստանյանի թեկնածության վերաբերյալ, որից հետո կայացել է գաղտնի քվեարկություն:
Ազգային ժողովից հայտնում են, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր:
Բացելով քվեատուփը՝ հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 3 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Գևորգ Կոստանյանը: