Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Huawei-ը բանկերին առաջարկում է նորարար ֆինտեխ լուծումներ
28/11/2025 20:25
Կիսվել

Huawei-ը բանկերին առաջարկում է նորարար ֆինտեխ լուծումներ

Անհատականացված AI բանկինգից մինչև թվային վճարային ծառայություններ. տասնամյակների փորձով ու միջազգային փորձառությամբ տեխնոլոգիական համաշխարհային հսկաներից Huawei-ը հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներին պատմել է իր նոր ֆինանսական լուծումների, ոլորտի թվայնացման ներուժի, տեխնոլոգիական փոխակերպման հեռանկարների և Արհեսական բանականության բանկային համակարգում ներդման մասին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի ներկայացուցիչներ՝ ՀՀ կենտրոնական բանկը, բանկերի տնօրեններ և ավագ մասնագետներ, այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Արհեստական բանականությունը փոխում է բոլոր ոլորտները՝ ոչ թե փոքր քայլերով, այլ արագ ու կառուցվածքային։ Սա հաշվի առնելով՝ Huawei-ը իր գործընկերների հետ միասին ցանկանում ենք ներկայացնել համաշխարհային փորձը՝ ինչպես է փոխվում աշխարհը, ինչ միտումներ կան ոլորտում և ինչպես է ԱԲ-ն կիրառվում բանկերում ու ֆինանսական հաստատություններում։ Օրինակ, եթե նախկինում Չինաստանի տարածաշրջանային բանկում կորպորատիվ վարկի դիմումը դիտարկվում էր 15 օրվա ընթացքում, ապա հիմա, արհեստական բանականության կիրառմամբ, այդ ողջ գործընթացը տեւում է ընդամենը 10 րոպե։ Նորարար լուծումները շատ են, բայց անհրաժեշտ է ուժեղ և կայուն ՏՏ ենթակառուցվածք՝ ամեն ինչ հնարավոր դարձնելու համար», – Huawei Հայաստանի գլխավոր տնօրեն Զեֆըր Ջընի դիտարկմամբ՝ արհեստական բանականության ու տեխնոլոգիաների զարգացումը որքան օգտակար ու անհրաժեշտ է, նույնքան էլ մարտահրավեր է, որին անզիջում դիմակայել է պետք:

Huawei-ն այս համատեքստում համագործակցում է աշխարհի տարբեր ընկերությունների հետ: Հայաստանում նրանց գործընկերներից մեկն է Digibase ընկերությունը, որը տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, այդ թվում՝ ֆինանսաբանկային համակարգին:

«Տեխնոլոգիական նորարարություններն ու միտումներն օրեցօր ավելանում են, անընդհատ փոփոխվող աշխարհում պետք է վերափոխվի նաև այս ոլորտը՝ հաշվի առնելով տեխնոլոգիական նոր լուծումները, մարտահրավերներն ու արտասահմանյան լավագույն փորձը: Այս համատեքստում Huawei-ը մեր թոփ-գործընկերն է», – Digibase-ի հիմնադիր Հայկ Ամիրջանյանի խոսքով՝ ձեռքն աշխարհի նորարարական զարկերակին պահել է պետք՝ ոլորտի լավագույն միտումները տեղական շուկա ներմուծելու համար:

Տեխնոլոգիաները միաժամանակ հնարավորություն են ու մարտահրավեր, բայց դրանցից ձեռնպահ մնալ ուղղակի հնարավոր չէ:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները ֆինասական ոլորտում մեծ դեր ու նշանակություն ունեն, հիմա ականատես ենք լինում համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառման բազմաթիվ լուծումների: Այս միջոցառումը շատ հետաքրքիր ու կարևոր էր տեխնոլոգիաների ներկայի ու ապագայի, դրանց կիրառման արդյունավետության առումով՝ անվտանգությունից մինչև սպասարկում» , – ասում է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

Այնուամենայնիվ, Huawei-ը համաշխարային գործընկերների հետ մշակում է ինովացիոն լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար: Առաջարկները գրավիչ են, իսկ արդյունավետությունն արդեն երաշխավորվել են Եվրոպայի ու Ասիայի մի շարք երկրներում: Դրանցից օգտվում են մի քանի տասնյակ առաջատար բանկեր ու ֆինանսական ընկերություններ: Հիմա Հայաստանի ու տեղական ֆինանսաբանկային համակարգի հերթն է։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39