Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
02/12/2025 18:14
Կիսվել

ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 

ԱրարատԲանկի աջակցությամբ միայն այս տարի տնկված 5555 ծառերը հաջորդ տարի արդեն կտան առաջին բողբոջները՝ սկիզբ դնելով 100 հա նոր անտառի ստեղծմանը։ Թխկի, սոճի, կաղնի, հաճարենի, տանձենիներ և խնձորենիներ․  ծառերը զարդարելու են Լոռու մարզի Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի հողատարածքները։

ԱրարատԲանկը՝ ՀՀ կենտրոնական բանկի և հայաստանյան առևտրային բանկերի հետ միասին ֆինանսավորել է նոր անտառի հիմնումը եռակողմ հուշագրի շրջանակներում, որը օրերս ստորագրել են ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունն ու «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպությունը։

Երեք տարում տնկվելու է շուրջ 300 000 ծառ:

«Իմ անտառ Հայաստանի» հետ ԱրարատԲանկի համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2023թ․-ին։

Մեկ տարի առաջ ԱրարատԲանկն առաջինն էր, որ աջակցեց «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության՝ Շառլ Ազնավուրի անվան անտառ հիմնելու նախաձեռնությանը: Բանկը հանճարեղ արվեստագետի 100-ամյակին նվիրված  բարեգործական համերգի գլխավոր հովանավորն էր՝ իր ներդրումն ունենալով 100 հեկտար անտառային տարածքի ստեղծմանը:

Սոցիալական պատասխանատվությունն ԱրարատԲանկի համար առանձնահատուկ է բնապահպանության ոլորտում։ Բանկը, լինելով «Իմ անտառ Հայաստանի» երկարամյա գործընկերը, հետևողականորեն նպաստելու է Հայաստանի անտառապատմանը՝ ստեղծելով տարեցտարի ընդարձակվող և ծաղկող կենդանի հուշարձան։

Հիշեցնենք, որ 2023 թվականին ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ իրականացվել է անտառապատման ևս մեկ նախագիծ, երբ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում ստեղծվեց շուրջ 50 հա նոր անտառ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, «Իմ անտառ Հայաստանի» և հայաստանյան առևտրային բանկերի համագործակցությամբ: Ջրաշեն և Ուրասար համայնքներում տնկվել էր շուրջ 160 000 ծառ։ Հիմնված անտառը, որպես մնայուն արժեք, խորհրդանշում էր ազգային արժույթի հարատևությունը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45