Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 440.00+0.50 EUR SELL - 444.50+0.50
OIL:  BRENT - 62.47-1.17 WTI - 58.67-1.25
COMEX:  GOLD - 4215.90-0.08 SILVER - 58.82+3.25
COMEX:  PLATINUM - 1658.00-0.17
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.67+0.04 EUR/GBP - 1.1638+0.25
FOREX:  EUR/USD - 1.1638+0.25 GBP/USD - 1.3227+0.11
STOCKS RUS:  RTSI - 1084.68-0.43
STOCKS US: DOW JONES - 47474.46+0.39 NASDAQ - 23413.67+0.59
STOCKS US: S&P 500 - 6829.37+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 49864.68+1.14 TOPIX - 3334.32-0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 25760.73-1.28 SSEC - 3878.00-0.51
STOCKS EUR:  FTSE100 - 9701.80-0.01 CAC40 - 8074.61-0.28
STOCKS EUR:  DAX - 23710.86+0.51
03/12/2025  CBA:  USD - 381.2-0.04 GBP - 506.23+3.26
03/12/2025  CBA:  EURO - 444.44+2.01
03/12/2025  CBA:  GOLD - 51655-301 SILVER - 703.98-0.68
2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 32.000 ժամ ուսուցում
03/12/2025 16:44
Կիսվել

2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 32.000 ժամ ուսուցում

Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարիներին բանկի աշխատակիցները անցել են ընդհանուր առմամբ 32.000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի:

Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության և պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։

Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաև մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման և միջազգային դասընթացների, ներառյալ․

  • Անգլերենի դասընթացներ՝ մասնագիտական հաղորդակցման մակարդակի բարձրացման համար,
  • Լրացուցիչ վերապատրաստումներ ոլորտային մասնագետների համար՝ ֆինանսական վերլուծությունից մինչև հաճախորդների փորձի կառավարում,
  • Արտասահմանյան ծրագրեր՝ 21 մասնագետ արդեն մասնակցել է դասընթացների արտերկրում, ներառյալ Harvard Business School-ի հեղինակավոր ծրագրերը։

Տեխնիկական գիտելիքից բացի, Ամիօն հատուկ ուշադրություն է դարձնում փափուկ հմտությունների (soft skills) զարգացմանը։ Այս ուղղությամբ անցկացվել է 16 թեմատիկ դասընթաց, որոնց մասնակցել է 408 աշխատակից։

Առանձնահատուկ կարևորություն է տրվում նաև ղեկավարների զարգացմանը: Ներդրվել է բանկի ղեկավարների զարգացման Amio LeadUp ծրագիրը, որը բացի հիմնական ղեկավարման և առաջնորդման գիտելիքներ տրամադրելուց, միտված է ձևավորելու ընդհանուր կառավարչական մշակույթ:

Բանկում ձևավորվել է նաև ներքին ուսուցանողների թիմ, որը նպաստում է գիտելիքների և փորձի փոխանակմանը և բանկի աշխատակիցների ներուժի բացահայտմանը: Ներդրվել է նաև ուսուցման առցանց համակարգ, ինչը ուսուցումը դարձնում է էլ ավելի դինամիկ, հասանելի և նորարարական:

Ամիօ բանկում վերապատրաստումը մեկանգամյա նախաձեռնություն չէ․ այն բանկի մշակույթի անբաժան մասն է և ուղղված է թիմի շարունակական աճին։

Ծանոթացեք Ամիօ բանկի ազատ հաստիքներին այստեղ և դարձեք ամենապրոգրեսիվ բանկի մի մասը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

03/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.2
-0.04
Եվրո (EUR)
444.44
+2.01
Ռուբլի (RUR)
4.9035
-0.0005
Լարի (GEL)
141.22
+0.07
51655
-301
Արծաթ
703.98
-0.68