Ինթելլիջենթ Մենեջմենթը փոխում է խաղի կանոնները Հայաստանի առողջապահական և ապահովագրական համակարգերում
Ինչպե՞ս է հնարավոր կառուցել կայուն բիզնես մոդել Հայաստանում, որն իր էությամբ կունենա սոցիալական նշանակություն և կծառայի հասարակության բարօրությանը։ Ինթելլիջենթ Մենեջմենթ հոլդիգային կորպորացիայի ստեղծման հիմքում հենց այդ գաղափարն է, որտեղ մարդակենտրոն մոտեցումը բիզնեսի շարունակականության ապահովման կարևոր գործոն է։
Ինթելլիջենթ Մենեջմենթի խորհրդի նախագահ Արևշատ Մելիքսեթյանի հետ ունեցած զրույցում խոսել ենք հոլդինգային կորպորացիա հիմնելու կարևորության և գործառույթները մեկ ընկերությունում կենտրոնացնելու մասին։
Ինթելլիջենթ Մենեջմենթ հոլդինգի մասին
Ինթելլիջենթ Մենեջմենթը հոլդինգային և կառավարող ընկերություն է, որի հիմնական առաքելությունն է առողջապահության, ապահովագրության և ասիստանս ծառայությունները դարձնել առավել հասանելի, կառավարելի և պարզ յուրաքանչյուր մարդու համար` միավորելով այս երեք կարևոր բաղադրիչները մեկ ամբողջական էկոհամակարգի ներքո։ Հաշվի առնելով էֆեկտիվ միասնական կառույցի բարձր պահանջարկը` մենք որոշեցինք Ինթելլիջենթ Մենեջմենթ ընկերության մեջ միավորել խմբի կառավարման ներքո գտնվող «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» բժշկական լոգիստիկ կազմակերպությունը : Արդյունքում ձևավորվում է առողջապահական ծառայությունների մատուցման ամբողջական շղթա, որի շնորհիվ մարդն իրեն պաշտպանված է զգում՝ առաջին զանգից մինչև լիարժեք ապաքինում։
Ի՞նչ համընդհանուր սիներգիաներ են միավորում այս երեք ընկերություններին
Մեր խմբի կազմի մեջ մտնող ընկերությունների ստրատեգիայի հիմքում հաճախորդակենտրոն մոտեցումն է. մենք փորձել ենք մարդուն դիտարկել կենտրոնում և նրա շուրջը կառուցել առաջարկվող այն պրոդուկտները և ծառայությունները, որոնք անհրաժեշտ են հենց իրեն։ Ներդնելով միջազգային լավագույն փորձը ՝ մենք մշտապես ձգտում ենք ադապտացնել և տեղայնացնել արտերկրում արդեն իսկ հաջողված հոլդինգային ընկերությունների փորձը Հայաստանի պայմաններին և միավորել ընդհանուր ֆունկցիաները և ռազմավարական որոշումների կայացումը մեկ կենտրոնում։ Այս ճկուն մոտեցումը նպաստում է բիզնեսի կայուն աճին և մասշտաբի էֆեկտի իրացմանը` հնարավորություն տալով մեր ծառայությունները հասանելի դարձնել ավելի մեծ քանակով մարդկանց և ստեղծելով բարենպաստ միջավայր ներդրողների համար:
Ինթելլիջենթ Մենեջմենթի պարտատոմսերի թողարկումը և «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նախագծի մեկնարկը
Շուտով նախատեսում ենք թողարկել Ինթելլիջենթ Մենեջմենթի կորպորատիվ պարտատոմսերը, որոնցից ստացված ֆինանսական միջոցների մի մասն ուղղվելու է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագծի իրականացմանը։ Այս նախագիծը արտացոլում է Վարդանանց ՆԲԿ-ի զարգացման նոր փուլը և իրականացվելու է Քըրք Քըրքորյան (նախկինում` Լենինգրադյան) և Մոնթե Մելքոնյան փողոցներն ընդգրկող թաղամասում՝ Երևանի առավել դինամիկ զարգացող համայնքներից մեկում։ Կենտրոնը կլինի ցանցի ֆլագման ստորաբաժանումը, որը կմիավորի ժամանակակից ախտորոշում, ցածր ինվազիվ վիրաբուժություն, ցերեկային ստացիոնար և բարձր արդյունավետությամբ ամբուլատոր կլինիկական ծառայություններ։
Թե՛ «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնը, թե՛ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը սոցիալական ուղղվածության ընկերություններ են, որոնց կենտրոնում մարդն է։ Մենք Վարդանանցի պարտատոմսերի թողարկման ժամանակ ուրախությամբ նկատեցինք, որ պարտատոմսերի մեծ մասը ձեռք են բերել ֆիզիկակական անձինք, և մենք ցանկանում ենք, որ այս դեպքում էլ, բացի ներդրումային ֆոնդերից, ակտիվ մասնակցություն ունենան ԷՖԵՍ-ի և Վարդանանցի հաճախորդ և գործընկեր ֆիզիկական անձինք. կարծում ենք՝ մարդկանց շրջանում հետաքրքրություն կառաջացնի՝ մասնակցելու իրենց գործընկեր ընկերությունների որակյալ ծառայությունների մատուցման կայացմանը և իրենց ֆինանսական բարեկեցության ապահովմանը։
Եվրոպական փորձի ներդրումը «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նախագծում
Եվրոպական ստանդարտներին համապատասխանելու նպատակով, կենտրոնի նախագծման փուլից սկսած, ներգրավել ենք միջազգային փորձագետների։ Շենքի կառուցման գործընթացի շրջանակում դիտարկել ենք միջազգային մոտեցումները՝ հաճախորդների հոսքերի կառավարումից մինչև ժամանակակից սարքավորումների ներդրումը։ Ավելին, մենք արդեն իսկ ունենք համաձայնագրեր գերմանական, ֆրանսիական և ավստրիական բժշկական հաստատությունների և անհատ բժիշկների հետ, ովքեր երկարաժամկետ ծրագրերով ժամանելու են Հայաստան՝ որպես էքսպատներ` կիսելու իրենց գիտելիքն ու փորձը Վարդանանցում աշխատող անձնակազմի հետ: Վստահ ենք, որ այս ծրագրի շնորհիվ կենտրոնում ունենալու ենք մեր համաքաղաքացիներին հասանելի բարձր որակի բժշկական ծառայություններ։
Պարտադիր բժշկական ապահովագրական ծառայությունների ներդրումը Հայաստանում
Ինչպես գիտեք, 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործելու է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը։ Այստեղ տեսնում ենք պահանջարկ` ներկայացնելու հավելյալ ապահովագրական փաթեթներ, որոնք ընդլայնված ծառայություններ կմատուցեն՝ պետության կողմից առաջարկվող փաթեթներին կից։ Մեր նպատակն է նաև ֆինանսապես հասանելի դարձնել ապահովագրական պրոդուկները մարդկանց համար, որպես առօրյա ծախսերի մի մաս` վերջիններիս դարձնելով ապահովագրական ընկերության համայնքի անդամ։
Լինելով ապահովագրական մշակույթի առաջամարտիկները Հայաստանում
Մեր պրոֆեսիոնալ թիմն ունի ավելի քան 20 տարվա փորձ հայաստանյան ապահովագրական շուկայում․ կարելի է ասել, որ մենք ոլորտի կառուցողներն ենք։ Շարունակաբար կրթվելն ու ինքնազարգացումը չափազանց կարևոր են մեզ համար։ Մեր թիմը բաղկացած է Հայաստանի ապահովագրական ոլորտի լավագույն մասնագետներից, ովքեր կրթություն են ստացել միջազգային թոփ 10 համալսարաններում։ Հոլդինգում աշխատում են թե՛ երիտասարդ, և թե՛ ավագ սերունդների մասնագետներ, որի շնորհիվ ոչ միայն ստեղծագործ և նոր շունչ ենք հաղորդում ընկերությանը, այլ նաև փոխանցում ենք ավագ սերնդի մասնագետների գիտելիքներն ու փորձը մեր երիտասարդ մասնագետներին ։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Ընկերությունն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։
