Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
08/12/2025 12:11
Կիսվել

ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի

ԱրարատԲանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2025թ․ Հայաստանի «Լավագույն ենթապահառու բանկ»։

«Global Finance-ի լավագույն ենթապահառու բանկի մրցանակակիր են ճանաչվում այն առաջատար կազմակերպությունները, որոնք սահմանում են նոր չափանիշներ ենթապահառության ծառայությունների գերազանցության համար»,- նշել է Global Finance-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:

Մրցանակակիրներին ընտրելիս Global Finance խմբագրական խորհուրդը հաշվի է առել շուկայի հետազոտության արդյունքները, ինչպես նաև փորձագիտական աղբյուրների և բանկերի կարծիքները՝ տեղական շուկայում և տարածաշրջանում հուսալի և լավագույն ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին։

Մրցանակաբաշխության հաղթողներին ընտրել են ըստ հաճախորդների հետ հարաբերությունների, սպասարկման որակի, տեխնոլոգիական հարթակների, հետհաշվարկային գործողությունների, բիզնեսի շարունակականության ծրագրերի և այլ չափանիշների:

«Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում: «Global Finance»-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` աշխարհի տարբեր երկրներում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերած առաջատար բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

«ԱրարատԲանկ» ԲԲԸ Հայաստանի փորձառու բանկերից մեկն է՝ իր մասնաճյուղային ցանցով  հայաստանյան բանկերի առաջատարներից է։ Գործունեություն ծավալելով շուրջ 35 տարի՝ առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝ մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Բանկի գործունեությունն ուղղված է լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45