Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
2025/26 գյուղատնտեսական սեզոնում տարեկանի համաշխարհային բերքը կարող է առաջին անգամ գերազանցել 3 մլրդ տոննա
08/12/2025 15:38
Կիսվել

2025/26 գյուղատնտեսական սեզոնում տարեկանի համաշխարհային բերքը կարող է առաջին անգամ գերազանցել 3 մլրդ տոննա

Աշխարհում հացահատիկի արտադրությունը 2025/26 գյուղատնտեսական տարում կարող է առաջին անգամ գերազանցել 3 միլիարդ տոննան և հասնել 3 միլիարդ 003 միլիոն տոննայի, նշվում է ՄԱԿ-ի ՊԳԿ նյութերում։

«Ցորենի արտադրության ծավալների վերանայումը դեպի աճ պայմանավորված է բերքատվության տեսակների բարելավմամբ, առաջին հերթին՝ Արգենտինայում, որտեղ սպասվում է ռեկորդային բերք։ Բացի այդ, ԵՄ-ում և ԱՄՆ-ում նույնպես վերանայվել են ցորենի արտադրության կանխատեսումները՝ դեպի բարձրացում»:

Ֆուրաժային հացահատիկի, այդ թվում՝ գարու, արտադրության կանխատեսումն աճեցվել է ավելի փոքր չափով։

Ինչ վերաբերում է բրնձին, ապա դրա բերքը կարող է հասնել պատմական առավելագույնին՝ 558.8 միլիոն տոննա, ինչը 1.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Սպասվում է, որ արտադրության հիմնական աճ ապահովելու են Բանգլադեշը, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը և Ինդոնեզիան, որոնք լիովին կհատուցեն Մադագասկարում, Նեպալում, Պակիստանում, Թայլանդում և ԱՄՆ-ում արտադրության կրճատումները։

ՄԱԿ ՊԳԿ հաղորդել է Հյուսիսային կիսագնդում 2026 թվականի բերքի ցանքսային աշխատանքների ավարտի մասին: ԱՄՆ-ում ձմեռային ցորենի միայն 45% ցանքատարածություններն են գնահատվում «լավ» կամ «շատ լավ», ինչը 10 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվանից։ Դա պայմանավորված է մի շարք շրջաններում շարունակվող երաշտով։

«ԵՄ-ում ցանքսային աշխատանքները շարունակվում են ընդհանուր առմամբ բարենպաստ եղանակային պայմաններում, սակայն Իտալիայի որոշ շրջաններում տեղումների պակասը մտահոգություններ է առաջացնում ցորենի ցանքերի վիճակի վերաբերյալ: Բարենպաստ եղանակային պայմաններն են գերակշռել նաև Ռուսաստանում ձմեռային ցորենի հիմնական արտադրող շրջաններում»։

Հնդկաստանում, բարենպաստ գների և պետական աջակցության ֆոնի վրա, ցանքատարածությունները կարող են գերազանցել նախորդ տարվա ռեկորդային մակարդակը, իսկ Պակիստանում՝ լինել ավելի բարձր, քան նախորդ ժամանակաշրջանների միջին ցուցանիշները։

Հարավային կիսագնդում, ըստ նախնական կանխատեսումների, Արգենտինան կարող է ավելացնել ֆուրաժային հացահատիկի արտադրությունը՝ հիմնականում եգիպտացորենի ցանքատարածությունների ընդլայնման հաշվին։ Բրազիլիայում՝ բարձր ներքին և արտահանման պահանջարկը կարող է հանգեցնել եգիպտացորենի ցանքատարածությունների ընդլայնման և բերքի աճի՝ վերջին հինգ տարվա միջին մակարդակից բարձր։

2025/26 սեզոնին աշխարհում հացահատիկի առևտուրն ակնկալվում է 500.6 միլիոն տոննա մակարդակում, ինչը 3.3%-ով ավելի է, քան նախորդ սեզոնում։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12