Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Լարի Էլիսոնը կորցրել է գրեթե 25 միլիարդ դոլար իր ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով
12/12/2025 17:48
Կիսվել

Լարի Էլիսոնը կորցրել է գրեթե 25 միլիարդ դոլար իր ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով

Oracle Corp.-ի հիմնադիր Լարի Էլիսոնի կարողությունը մեկ օրում նվազել է 24.9 միլիարդ դոլարով՝ ընկերության բաժնետոմսերի ռեկորդային անկման հետևանքով։

Bloomberg-ի տեղեկություններով՝ Էլիսոնի ներկայիս կարողությունը գնահատվում է 202.8 միլիարդ դոլար։

Երեք ամիս առաջ 81-ամյա գործարարը կարճ ժամանակով զբաղեցրեց միլիարդատերերի ցուցակի առաջին տեղը՝ շրջանցելով նույնիսկ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին։ Դա կապված էր Oracle-ի բաժնետոմսերի թռիչքի հետ, որոնք աճել էին արհեստական բանականության հաշվարկային հզորությունների մեծ պահանջարկի ֆոնին։

Այդ ժամանակ, նախորդ եռամսյակի փայլուն հաշվետվության և խոշոր գործարքների հայտարարությունների ֆոնին, Oracle-ի բաժնետոմսերը մեկ օրում աճել էին 36%-ով, իսկ Էլիսոնի կարողությունն ավելացել էր 89 միլիարդ դոլարով։ Դա Bloomberg-ի կողմից երբևէ գրանցված ամենամեծ աճն էր մեկ օրվա ընթացքում։

Սակայն հինգշաբթի Oracle-ի բաժնետոմսերը ընկել է գրեթե 11%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը բարձրացրել է կապիտալ ծախսերի կանխատեսումը 2026 ֆինանսական տարվա համար՝ մինչև 50 միլիարդ դոլար։ Դա ներդրողների մոտ մտավախություններ է առաջացրել Oracle-ի ֆինանսական հեռանկարների վերաբերյալ, որը մեծ գումարներ է ուղղում ԱԲ տեխնոլոգիաների զարգացմանը։ Ըստ Morgan Stanley-ի, ընկերության պարտքն արդեն հասել է մոտ 100 միլիարդ դոլարի և կարող է եռապատկվել մինչև 2028 ֆինանսական տարին։

Տարեսկզբից Oracle-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 19.3%-ով՝ հասնելով 566.88 միլիարդ դոլարի։

Էլիսոնը վերջին տարվա ընթացքում հարստացել է 94.9 միլիարդ դոլարով։

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22