Պաշտոնական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 61.22-0.76 WTI - 57.53-0.81
COMEX:  GOLD - 4302.70+0.62 SILVER - 61.06-2.86
COMEX:  PLATINUM - 1764.20+2.96
LME:  ALUMINIUM - 2868.50+0.42 COPPER - 11515.00+0.24
LME:  NICKEL - 14587.00-1.00 TIN - 41337.00+3.71
LME:  LEAD - 1968.00-0.53 ZINC - 3125.00+1.13
FOREX:  USD/JPY - 155.81+0.09 EUR/GBP - 1.174+0.06
FOREX:  EUR/USD - 1.174+0.06 GBP/USD - 1.3368-0.16
STOCKS RUS:  RTSI - 1082.41-0.83
STOCKS US: DOW JONES - 48458.05-0.51 NASDAQ - 23195.17-1.69
STOCKS US: S&P 500 - 6827.41-1.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 50836.55+1.37 TOPIX - 3423.83+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 25976.79+1.75 SSEC - 3889.35+0.41
STOCKS EUR:  FTSE100 - 9649.03-0.56 CAC40 - 8068.62-0.21
STOCKS EUR:  DAX - 24186.49-0.45
12/12/2025  CBA:  USD - 381.77-0.07 GBP - 510.66-0.17
12/12/2025  CBA:  EURO - 447.7+0.68
12/12/2025  CBA:  GOLD - 51924+361 SILVER - 762.41+13.12
Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանը
08/10/2013 14:48
Կիսվել

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն:

Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը միջպետական կապերը երկու բարեկամ պետությունների միջև զարգացնելու և ամրապնդելու գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի պարբերական փոխայցելություններն ու ակտիվ շփումները, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, և դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը:

ՀՀ Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ-մեքսիկական համագործակցության խորացման համար ընդգծել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և ընդլայնման կարևորությունը:

Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը ևս, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու:

12/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.77
-0.07
Եվրո (EUR)
447.7
+0.68
Ռուբլի (RUR)
4.7817
-0.0401
Լարի (GEL)
141.54
-0.02
51924
+361
Արծաթ
762.41
+13.12