Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԵՀ-ն առաջարկել է վերանայել 2035-ից ՆԱՇ ունեցող նոր ավտոմեքենաների վաճառքի արգելքը
18/12/2025 15:53
Կիսվել

ԵՀ-ն առաջարկել է վերանայել 2035-ից ՆԱՇ ունեցող նոր ավտոմեքենաների վաճառքի արգելքը

ԵՀ-ն առաջարկում է վերանայել 2035 թվականից ներքին այրման շարժիչներով նոր ավտոմեքենաների վաճառքի փաստացի արգելք սահմանելու որոշումը և ավտոարտադրողներին տրամադրել ավելի ճկուն պայմաններ՝ էկոլոգիապես մաքուր տրանսպորտի անցման համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

ԵՀ-ի նոր առաջարկները նախատեսում են արտանետվող գազերի կրճատման նպատակային ցուցանիշի նվազեցում՝ նախկին 100%-ից մինչև 90%՝ հաջորդ տասնամյակի կեսերին՝ 2021 թվականի մակարդակի համեմատ։

Առաջարկների ընդունման դեպքում եվրոպական ավտոարտադրողները կկարողանան շարունակել վաճառել որոշ նոր ավտոմեքենաներ ՆԱՇ-ով, լիցքավորվող հիբրիդներ և երկարացված ընթացքի պաշար ունեցող ավտոմեքենաներ, սակայն միաժամանակ պարտավոր կլինեն նվազեցնել շրջակա միջավայրի ավելորդ աղտոտումը՝ օգտագործելով վերականգնվող և ցածր ածխածնային վառելիք, ինչպես նաև տեղական արտադրության էկոլոգիապես մաքուր պողպատ։

Ռեգո Ինշուրանս

«Այս առաջարկությունների փաթեթը փրկօղակ կդառնա եվրոպական ավտոմոբիլային արդյունաբերության համար», –  նշել է ԵՀ գործադիր փոխնախագահ Ստեֆան Սեժուրնեն։

Առաջարկները կքննարկվեն Եվրոպական խորհրդարանում և ԵՄ խորհրդում։ Երկու կառույցներն էլ կարող են դրանցում սեփական փոփոխությունները մտցնել։ Վերջնական փաստաթուղթը կհամաձայնեցվի եռակողմ խորհրդակցությունների ընթացքում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58