Porsche-ը կփակի էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների իր ցանցը Չինաստանում
Լյուքս դասի ավտոմեքենաների գերմանական արտադրող Porsche AG-ն ծրագրում է փակել էլեկտրամոբիլների համար նախատեսված սեփական լիցքավորման կայանների ցանցը Չինաստանում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Ավելի քան 200 բրենդային արագ լիցքավորման կայաններից բաղկացած ցանցի փուլային փակումը կսկսվի 2026 թվականի մարտից։
Վարորդները կկարողանան շարունակել օգտվել այլ ցանցերի լիցքավորման կայաններից, որոնց հետ ընկերությունը կշարունակի համագործակցությունը, ինչպես նաև Porsche-ի դիլերական կենտրոններում, հյուրանոցներում և գոլֆ ակումբներում տեղակայված կայաններից։
Ինչպես նշում է գործակալությունը, Porsche-ը բախվում է դժվարությունների չինական շուկայում։
Ընկերության վաճառքներն այնտեղ ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների ընթացքում նվազել են 26%-ով՝ ընդհանուր պահանջարկի թուլացման և տեղական արտադրողների դիրքերի ամրապնդման ֆոնին։ 2025 թվականին Porsche-ը բազմիցս վատթարացրել է իր կանխատեսումները և հետաձգել էլեկտրամոբիլների նոր մոդելների թողարկումը։
Տարեսկզբից Porsche-ի արտոնյալ բաժնետոմսերի արժեքը նվազել է 22.2%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

