ԱՄՀ. Զարգացող շուկաներին սպառնում է անկայունության նոր ալիք
Համաշխարհային ֆինանսական համակարգի վերակազմավորումը զարգացող տնտեսությամբ երկրներին սպառնում է անկայունության նոր ալիք: Նման գնահատական է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):
Հրապարակված զեկույցում նշվում է, որ 2008 թվականին սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ վերջին մի քանի տարիներին զարգացած շուկաներից դեպի զարգացող շուկաներ է հոսել շուրջ 470 մլրդ ԱՄՆ դոլար, և այժմ արդեն եկել է կապիտալի հոսքերի «փոխհատուցման» ժամանակը:
ԱՄՀ-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ զարգացող շուկաներում առաջին հերթին կգրանցվի ներդրողների արտահոսք: Սպասվում է նաև ֆինանսական համակարգերի անկայունության ռիսկերի ավելացում: