Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Լեգենդների փառքի արահետում բացվել են Global High-Tech Awards-ի երեք դափնեկիրների անվանական աստղերը
24/12/2025 20:13
Կիսվել

Լեգենդների փառքի արահետում բացվել են Global High-Tech Awards-ի երեք դափնեկիրների անվանական աստղերը

Դեկտեմբերի 22-ին Ինժեներական քաղաքում գտնվող Լեգենդների փառքի արահետում պաշտոնապես բացվել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022, 2023, 2024 թվականների դափնեկիրների անվանական աստղերը։ Տեսանյութ

Այդ մրցանակակիրներն են «Adobe»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը (2022 թ․), «Infosys»-ի հիմնադիր Նարայանա Մուրթին (2023 թ․) և «AIPLAB» կոնսորցիումի հիմնադիր դոկտոր Յոշիակի Հագիվարան (2024 թ․)։

Հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի և միջազգային ընտրող հանձնաժողովի աշխատանքները համակարգող, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն, միջազգային ընտրող հանձնաժողովի անդամ Բագրատ Ենգիբարյանը, Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը, ինչպես նաև Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

Բացման խոսքով ելույթ է ունեցել Հովիկ Մուսայելյանը, ով մասնավորապես, նշել է․ «Ինժեներական քաղաքի Փառքի արահետում անվանական աստղերի տեղադրումը մարդկության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին արժանացած դափնեկիրների նկատմամբ մեր երկրի և ժողովրդի կողմից տածած ակնածանքի և գնահատանքի ապացույցն է»։

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է։ Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

«Լեգենդների փառքի արահետում ՏՏ ոլորտի համաշխարհային մեծությունների անվանական աստղերի բացումը հարգանքի նշան է նրանց հանդեպ և ոգեշնչող օրինակ մեր երիտասարդության համար՝ թե ինչպես է պետք ապրել, աշխատել, ունենալ տեսլական ու համարձակություն՝ ոտք դնել այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի քայլել: Նրանք առաջնորդության օրինակներ են, որոնք ուղենշում են, թե ինչպես է ստեղծվում բոլորովին նորը, որ փոխում է աշխարհի ու տեխնոլոգիաների մասին պատկերացումները։ Առաջին իսկ օրվանից Viva-ն հավատացել է այս գաղափարին և 16 տարի անընդմեջ ՏՏ ոլորտում Պետական մրցանակի գործընկերն է»,- նշել է Viva-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու աջակիցը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է։ Մրցանակաբաշխությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Գլխավոր գործընկեր՝ Viva ընկերություն:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12