Շուտով կբացվի Կրիշտիանու Ռոնալդուի մասնավոր ակումբը
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ավարտել իր մարզական կարիերան։ Նրա նոր նախագծերի թվում է մասնավոր ակումբը, որը կգտնվի Մադրիդի, այսպես կոչված, «ոսկե մղոնի» տարածքում։ Vega Private Members Club Ronaldo-ն կբացվի շուտով։
Ակումբի հիմնական կանոնը լիակատար գաղտնիությունն է․ բջջային հեռախոսների օգտագործումն ու լուսանկարահանումը այնտեղ արգելված կլինեն։ Շքեղ հաստատություն մուտք գործելը հնարավոր կլինի միայն անհատական հրավերով, իսկ անդամակցության արժեքը կսկսվի 15 հազար եվրոյից։
Օրվա ընթացքում ակումբը կգործի որպես գործարար տարածք՝ բանակցությունների սենյակներով, coworking-ով, փոդքասթների ստուդիայով և կոնֆերանսների դահլիճներով։ Երեկոյան և գիշերը այն կվերածվի ընտրյալների համար նախատեսված սոցիալական կենտրոնի, որտեղ կանցկացվեն բացառիկ միջոցառումներ, կգործեն բիստրոն, ռեստորանը և գինու ակումբը:
Ռոնալդուն ունի բազմաթիվ բիզնես նախագծեր՝ CR7 և CR7 Fitness բրենդների ներքո հագուստի արտադրություն, հյուրանոցներ, սեփական օծանելիքի գիծ, թվային մեդիայի նախագծեր և այլն։
