Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հոկտեմբեր
26/12/2025 22:30
Կիսվել

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 6․4 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 44․68%-ով կամ 5․2 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 9․23%-ով կամ 242․6 մլն դոլարով և կազմել 2․39 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 37․18%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 1․47 մլրդ դոլար, -69․83% կամ -3․4 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 22․91%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 570․9 մլն դոլար, -45․25% կամ -417․6 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 8․9%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 275․7 մլն դոլար, +45․25% կամ +86․7 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 4․3%-ը:

Հինգերորդը Բելառուսն է՝ 136․2 մլն դոլար, +44․81% կամ +42․1 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 2․12%-ը։

Շվեյցարիան վեցերորդն է՝ 120․4 մլն դոլար, +27․98% կամ +26․3 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․88%-ը։

Յոթերորդը Բելգիան է՝ 115․99 մլն դոլար, +15․57% կամ +15․5 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․81%-ը։

Ութերորդ տեղում Նիդերլանդներն են՝ 115․1 մլն դոլար, +15․57% կամ +15․5 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․79%-ը։

Իններորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 110․3 մլն դոլար, -21․77% կամ -30․7 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1․72%-ը։

Տասնյակը եզրափակում է Բուլղարիան՝ 48 մլն դոլար, -37․55% կամ -28․9 մլն դոլար։ Բուլղարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0․75%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 44․68%-ով և կազմել 6․4 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 7․75%-ով և կազմել 2․57 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 40․94%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 40․12%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները աճել են 5․26%-ով և կազմել 526․7 մլն դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 8․21%-ը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52