
ՄԱԿ. Համաշխարհային տնտեսությունը դեռևս ապրում է լուրջ դժվարություններ
2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հինգ տարի անց էլ համաշխարհային տնտեսությունն ապրում է լուրջ դժվարություններ: Նման գնահատական է ներկայացրել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովը:
Հրապարակված զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսությունը դեռևս չի կարողանում անցում կատարել դեպի կայուն զարգացում: Կանխատեսվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կգրանցի 2,2% աճ, ընդ որում՝ զարգացած երկրներում կգրանցվի տնտեսական աճի առավել ցածր տեմպեր, քան զարգացող երկրներում:
Համաժաղովը գտնում է, որ ամբողջ աշխարհում առկա է ֆինանսական համակարգերի բարեփոխման խնդիր: