Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Mitsubishi-ն 7.5 միլիարդ դոլարով գնում է գազային ակտիվներ ԱՄՆ-ում
16/01/2026 12:05
Կիսվել

Mitsubishi-ն 7.5 միլիարդ դոլարով գնում է գազային ակտիվներ ԱՄՆ-ում

Ճապոնական առևտրային կոնգլոմերատ Mitsubishi Corp.-ը 7.53 միլիարդ դոլարով ձեռք է բերել Aethon Energy Management ընկերության ակտիվներն ԱՄՆ-ում, որոնք կապված են թերթաքարային գազի արդյունահանման և համապատասխան ենթակառուցվածքների հետ։

Ինչպես նշվում է Mitsubishi-ի մամուլի հաղորդագրությունում, գործարքը ներառում է Aethon-ի բաժնեմասերի ձեռքբերում 5.2 միլիարդ դոլարով և 2.33 միլիարդ դոլարի պարտքի ստանձնում։

Aethon-ը ներկայումս բնական գազ է վաճառում ԱՄՆ-ի հարավային նահանգներում՝ Տեխասում և Լուիզիանայում։ Միաժամանակ ճապոնական ընկերությունը դիտարկում է արդյունահանման մի մասի արտահանման հնարավորությունը հեղուկացված բնական գազի տեսքով դեպի Ասիա (ներառյալ Ճապոնիան) և Եվրոպա։

«Այս ձեռքբերումը հետագայում ամրապնդում է մեր ինտեգրված էներգետիկ բիզնեսը՝ հիմնված հյուսիսամերիկյան էներգետիկ հարթակի վրա, որը ներառում է Կանադայում թերթաքարային գազի մշակում, Հյուսթոնում մարքեթինգային և լոգիստիկ գործողություններ, ինչպես նաև հեղուկ բնական գազի արտահանում LNG Canada-ի և Cameron LNG-ի միջոցով», – ասվում է Mitsubishi-ի հայտարարությունում։

Ակնկալվում է, որ գործարքը կփակվի 2026 թվականի երկրորդ եռամսյակում՝ կարգավորող մարմինների հաստատումից հետո։

Aethon-ի թերթաքարային գազի արդյունահանման ակտիվները արտադրում են օրական շուրջ 2.1 միլիարդ խմ գազ, ինչը համարժեք է մոտավորապես տարեկան 15 միլիոն տոննա հեղուկ բնական գազի։

Այս գործարքը Mitsubishi-ի պատմության մեջ ամենախոշոր ձեռքբերումն է։ Փորձագետների գնահատմամբ՝ այն ընկերությանը հնարավորություն կտա զգալի ծավալի բնական գազի գործառնություններ ունենալ ԱՄՆ Մեքսիկական ծոցի ափին մոտ և այնտեղ զարգացող էներգակիրների արտահանման օբյեկտների շուրջ։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11