Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Mitsubishi Electric-ը կվաճառի ավտոբաղադրիչների հատվածը 1.9 միլիարդ դոլարով
16/01/2026 20:06
Կիսվել

Mitsubishi Electric-ը կվաճառի ավտոբաղադրիչների հատվածը 1.9 միլիարդ դոլարով

Ճապոնական Mitsubishi Electric Corp.-ը նախատեսում է վաճառել ավտոմոբիլային բաղադրիչների հատվածը և պատրաստվում է հայտեր ընդունել դրա ձեռքբերման համար: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ պոտենցիալ գնորդներից՝ այդ թվում՝ ավտոբաղադրիչների այլ մատակարարներից և մասնավոր կապիտալի ֆոնդերից, հայտերի ընդունման առաջին փուլը կտևի մինչև հունվարի 26-ը։

Վաճառքի գինը կարող է կազմել 200-300 միլիարդ իեն (1.3-1-9 միլիարդ դոլար):

2024 թվականի ապրիլին Mitsubishi Electric-ը ավտոմոբիլային ուղղությունն առանձնացրել էր որպես դուստր ձեռնարկություն և ազդարարել, որ դուրս կգա ավտոմոբիլային նավիգացիոն համակարգերի բիզնեսից։

Mitsubishi Electric-ի նպատակը ցածր շահութաբերությամբ ավտոբաղադրիչների բիզնեսից դուրս գալն է՝ սեփական շահութաբերությունը բարձրացնելու և կառավարման ռեսուրսները վերաբաշխելու համար:

Ռեգո Ինշուրանս

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում (2025 թ. ապրիլ-սեպտեմբեր) ստորաբաժանման հասույթը կազմել է 423 միլիարդ իեն, իսկ գործառնական շահութաբերությունը՝ շուրջ 5% (ամբողջ Mitsubishi Electric-ի դեպքում՝ 8.2%)։

Հարցմանն ի պատասխան՝ Mitsubishi Electric-ում հայտարարել են, որ հավատարիմ են կառավարման արդյունավետության բարձրացմանը և բիզնես-պորտֆելի զարգացմանը։

Ավտոբաղադրիչների հատվածը, ի թիվս այլ բաների, մատակարարում է ինվերտորներ և շարժիչներ էլեկտրամոբիլների և հիբրիդների համար, ինչպես նաև մեքենաների մուլտիմեդիա համակարգեր։ Դրանք շուկաներ են, որտեղ առկա է ծախսերի առումով կոշտ մրցակցություն։ Իրավիճակը սրում է նաև էլեկտրամոբիլների համաշխարհային շուկայի սառեցումը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52