Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կանադան համաձայնել է նվազեցնել չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը
19/01/2026 13:35
Կիսվել

Կանադան համաձայնել է նվազեցնել չինական էլեկտրամոբիլների մաքսատուրքերը

Կանադան պարտավորվել է նվազեցնել չինական էլեկտրամոբիլների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը՝ Պեկինի կողմից մի շարք կանադական գյուղատնտեսական ապրանքների վրա դրված տուրքերի կրճատման դիմաց: Այդ մասին Պեկինում հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։

«Սրանք պատմական և օգտակար երկու օրեր էին։ Մենք պետք է հասկանանք Կանադայի և այլ երկրների միջև եղած տարբերությունները և կենտրոնացնենք մեր ջանքերն այնտեղ, որտեղ ունենք ընդհանուր դիրքորոշումներ», – ասել է նա։

2024 թվականին՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյի օրոք, Օտտավան սահմանել էր 100-տոկոսանոց մաքսատուրք չինական էլեկտրամեքենաների վրա։ Ի պատասխան՝ Պեկինը սահմանել էր 100-տոկոսանոց տուրք կանոլայի, 25 տոկոս՝ խոզի մսի և ծովամթերքի վրա։

Ռեգո Ինշուրանս

Քարնին հունվարի 16-ին հայտարարել է, որ կանադական իշխանությունները համաձայն են չինական էլեկտրամեքենաների ներմուծմանը, սակայն քվոտաներով՝ տարեկան 49 հազար ավտոմեքենա՝ հետագայում այն հասցնելով 70 հազարի։ Նա հավելել է, որ երեք տարվա ընթացքում Չինաստանը կարող է նաև ներդրումներ սկսել կանադական ավտոարդյունաբերությունում։ Իր հերթին Չինաստանը կկրճատի կանադական կանոլայի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը Քարնին նշել է, որ Օտտավայի և Պեկինի հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել գլոբալ կառավարման համակարգի բարելավմանը, որը, նրա խոսքով, գտնվում է «լուրջ ճնշման տակ»։ Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ Կանադան և Չինաստանը ունեն տարբեր քաղաքական համակարգեր և դեռևս չեն հասել համաձայնության մի շարք հարցերի շուրջ։

Սա Կանադայի վարչապետի առաջին այցն է Չինաստան վերջին ութ տարվա ընթացքում։ Մինչ այցը Քարնին խոսել էր «համաշխարհային առևտրի ապակայունացման դարաշրջանի» և Կանադայի տնտեսությունը ԱՄՆ-ից ավելի անկախ դարձնելու անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Օտտավան և Պեկինը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը այլընտրանքային և ավանդական էներգիայի աղբյուրների ոլորտում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52