Բիզնես

USD BUY - 377.00-2.00 USD SELL - 380.00+0.00
EUR BUY - 439.00+0.50 EUR SELL - 443.00+0.00
OIL:  BRENT - 64.15-0.08 WTI - 59.41-0.05
COMEX:  GOLD - 4666.20+1.70 SILVER - 93.89+6.58
COMEX:  PLATINUM - 2340.20+0.75
LME:  ALUMINIUM - 3158.50+0.78 COPPER - 12965.50+1.27
LME:  NICKEL - 18133.00+3.16 TIN - 49258.00+2.66
LME:  LEAD - 2060.50+0.81 ZINC - 3221.50+0.39
FOREX:  USD/JPY - 157.94-0.08 EUR/GBP - 1.1655+0.58
FOREX:  EUR/USD - 1.1655+0.58 GBP/USD - 1.3436+0.41
STOCKS RUS:  RTSI - 1114.20+0.70
STOCKS US: DOW JONES - 49359.33+0.00 NASDAQ - 23515.39+0.00
STOCKS US: S&P 500 - 6940.01+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 52991.10-1.11 TOPIX - 3625.60-0.84
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.51-0.29 SSEC - 4113.65-0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10195.35-0.39 CAC40 - 8112.02-1.78
STOCKS EUR:  DAX - 24959.06-1.34
20/01/2026  CBA:  USD - 379.21+0.32 GBP - 511.21+3.16
20/01/2026  CBA:  EURO - 444.85+4.43
20/01/2026  CBA:  GOLD - 56898+728 SILVER - 1133.9+27.8
Փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից. Նարեկ Կարապետյան
20/01/2026 16:43
Կիսվել

Փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից. Նարեկ Կարապետյան

Օրերս գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմնակիցները գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցություն: Արդեն այսօր թիմը ներկայացրել 5 քայլ դեպի ուժեղ Հայաստան:

«Առաջին քայլով ստեղծում ենք 300 հազար նոր գործի տեղ, որի հիմքում ուղենշված է մակրոտնտեսական պլանավորված քաղաքականություն, այն է` զարգացնել արդյունաբերականությունը, վերարդյունաբերականությունը։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ունենանք ստեղծարար տնտեսություն», – հայտարարել է Նարեկ Կարապետյանը։

2-րդ քայլով նախատեսվում է փոքր բիզնեսին ընդհանրապես ազատել հարկերից, 3-րդ քայլով՝ 20%–ով ավելի էժան դեղորայք ապահովել բոլորի համար: 4-րդ քայլով նախատեսվում է բերքի երաշխավորված մթերում գյուղերում, 5-րդ քայլով` 20 հազար մատչելի բնակարան պետական աջակցությամբ։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ մեր երկիրը տարեկան 7 մլրդ դոլարի ներմուծում է անում, որի արդյունքում ներմուծման և արտահանման տարբերությունը համարյա 4 մլրդ դոլար է։ Որպեսզի այս գումարը մեր երկրի ներսում շրջանառվի, Կարապետյանն առաջարկում է գործարաններ ստեղծել ներմուծվող ապրանքների, առաջին հերթին` նավթամթերքի ու բենզինի ուղղությամբ։

Փոքր բիզնեսի դեպքում Կարապետյանն առաջարկում է ազատել բոլորին շրջհարկից, որպեսզի այն կարողանա շնչել։ Նա նկատեց՝ նախորդ տարվա ընթացքում հարկերը կրկնապատկվելու պատճառով Հայաստանը կորցրել է մոտ 3000 ընկերություն։

«Մենք ասում ենք` հարկերը 0% կլինեն գեղեցկության սրահների, հացի փռերի, փոքր կրպակների ու խանութների համար։ Միայն այնպես ենք անելու, որ հանկարծ միջին բիզնեսը չտրոհվի ու դառնա փոքր բիզնես։ Մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են, հարգելի փոքր բիզնես, ուզում ես` ՀԴՄ խփի-մի խփի, այս ամենը մոռանալու եք, քանի որ եթե հիմա հարկայինը ձեզ վրա այսքան աշխատում է, ընդամենն ապահովում է բյուջեի 2%-ը։ Միջազգային առևտրով մենք կբերենք ոչ թե 2, այլ տասնյակ տոկոսներ, քանի որ մենք փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք»:

20/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.21
+0.32
Եվրո (EUR)
444.85
+4.43
Ռուբլի (RUR)
4.8685
+0.0041
Լարի (GEL)
140.89
+0.29
56898
+728
Արծաթ
1133.9
+27.8