Նոր ռեկորդ․ Xiaomi SU7 Max-ը մեկ օրում անցել է 4264 կմ
Xiaomi SU7 Max սեդանը մեկ օրվա ընթացքում անցել է 4264 կմ՝ գերազանցելով նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Xpeng P7-ին (3961 կմ), ինչպես նաև Porsche Taycan-ի և Mercedes-Benz CLA-ի ցուցանիշները։
Փորձարկումն անցկացվել է Չինաստանի Յանչեն քաղաքում գտնվող 7.8 կմ երկարությամբ օվալաձև ավտոդրոմում։ Ավտոմեքենան պահպանում էր մինչև 240 կմ/ժ արագություն։ Ռեկորդը հնարավոր է դարձել արդյունավետ ջերմակարգավորման համակարգի, 101.7 կՎտ·ժ տարողությամբ մարտկոցի և 897-վոլտանոց ճարտարապետության շնորհիվ, որը թույլ է տալիս 15 րոպե լիցքավորման ընթացքում ավելացնել մինչև 670 կմ ընթացքի պաշար։
Թարմացված SU7 Max-ը համալրված է V6s Plus էլեկտրաշարժիչներով (մինչև 22 000 պ/ր), զարգացնում է 495 կՎտ (673 ձիաուժ) և 838 Ն·մ ոլորող մոմենտ։ Առավելագույն արագությունը կազմում է 265 կմ/ժ, իսկ ընթացքի պաշարը՝ մինչև 835 կմ։ Մոդելը կթողարկվի Չինաստանի շուկայում 2026 թվականի ապրիլին՝ սկսած 309 900 յուանից (մոտ 38 հազար եվրո)։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

