Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Volkswagen խումբը տարեկան ավտոմեքենաների վաճառքը կրճատել է 0.5%-ով
21/01/2026 13:58
Կիսվել

Volkswagen խումբը տարեկան ավտոմեքենաների վաճառքը կրճատել է 0.5%-ով

Volkswagen խումբը 2025 թվականին կրճատել է ավտոմեքենաների վաճառքը 0.5%-ով՝ մինչև 8.984 միլիոն միավոր: Այս մասին հայտնել է ընկերությունը։

Ցուցանիշը ներառում է Skoda, Seat, Audi, Bentley, Lamborghini և Porsche մակնիշների մարդատար ավտոմեքենաները, Volkswagen-ի ավտոբուսները, մարդատար, առևտրային և բեռնատար մեքենաները, ինչպես նաև MAN և Scania բեռնատարները։

Արևմտյան Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն աճել է 3.8%-ով (մինչև 3.381 մլն), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում՝ 9%-ով (մինչև 557.9 հազար), Հարավային Ամերիկայում՝ 11.6%-ով (մինչև 663 հազար), Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում՝ 10.1%-ով (մինչև 420.8 հազար)։ Հյուսիսային Ամերիկայում վաճառքը նվազել է 10.4%-ով (մինչև 946.8 հազար), Չինաստանում՝ 8%-ով (մինչև 2.694 մլն)։

Ռեգո Ինշուրանս

Խմբի էլեկտրական ավտոմեքենաների վաճառքն ամբողջ աշխարհում աճել է 32%-ով և հասել 983.1 հազար միավորի։ Մասնավորապես, Եվրոպայում դրանք աճել են 65.9%-ով (մինչև 742.8 հազար մեքենա), ԱՄՆ-ում՝ 45.7%-ով (մինչև 72 հազար), մինչդեռ Չինաստանում կտրուկ նվազել են 44.3%-ով (մինչև 115.5 հազար)։

Էլեկտրամոբիլների բաժինը համաշխարհային վաճառքում 2024 թվականի 8.2%-ից բարձրացել է մինչև 10.9%։

Volkswagen-ը ունի 115 արտադրական հարթակ Եվրոպայի 17 երկրներում և աշխարհի այլ տարածաշրջանների 10 պետություններում։ Ընկերությունում աշխատում է շուրջ 680 հազար մարդ։ Ընկերության ավտոմեքենաները վաճառվում են ավելի քան 150 երկրներում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9