Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
2025-ին միջազգային զբոսաշրջությունն աճել է 4%-ով
21/01/2026 15:10
Կիսվել

2025-ին միջազգային զբոսաշրջությունն աճել է 4%-ով

Միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը 2025 թվականին կազմել է 1.52 միլիարդ, ինչը 4%-ով ավելի է, քան 2024 թվականին: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունը։

«2025 թվականին զբոսաշրջիկներն իրականացրել են 1.52 միլիարդ միջազգային ուղևորություն, ինչը 4%-ով կամ 60 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս թվերն արտացոլում են աճի՝ նախակովիդյան միտումների վերադարձը․ 2009-2019 թվականներին միջազգային զբոսաշրջությունն ամեն տարի աճել է միջինը 5%-ով։ Այս արդյունքը պայմանավորված է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում զբոսաշրջության վերականգնմամբ, ավիահաղորդակցության ընդլայնմամբ և վիզային ռեժիմների պարզեցմամբ։ Իրենց դերն են ունեցել նաև զբոսաշրջիկներ մատակարարող խոշոր շուկաների բարձր ցուցանիշները», – նշվում է հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի զբոսաշրջության գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նուվայսը հայտարարել է, որ 2025 թվականի ընթացքում ճանապարհորդությունների պահանջարկը մնացել է բարձր՝ չնայած զբոսաշրջային ծառայությունների ոլորտում բարձր գնաճային և աշխարհաքաղաքական լարվածությամբ պայմանավորված անորոշությանը։

UN Tourism-ում ակնկալում են, որ միջազգային զբոսաշրջության աճի դինամիկան կպահպանվի նաև 2026 թվականին, եթե համաշխարհային տնտեսությունը մնա կայուն։

Կազմակերպության տվյալներով՝ Եվրոպան 2025 թվականին ընդունել է 793 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 4%-ով ավելի է, քան 2024 թվականին, և 6%-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը։ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այցելությունների թիվը (331 միլիոն) անցած տարի աճել է 6%-ով, սակայն 9%-ով ցածր է 2019 թվականի ցուցանիշից, քանի որ տարածաշրջանը շարունակում է վերականգնվել։

Ամերիկան անցած տարի գրանցել է 1% աճ՝ ընդունելով 218 միլիոն զբոսաշրջիկ։ Ենթատարածաշրջանների շարքում լավագույն արդյունքները գրանցվել են Հարավային Ամերիկայում (+7%) և Կենտրոնական Ամերիկայում (+5%)։

Մերձավոր Արևելքում 2025 թվականին գրանցվել է 3% աճ և 39%-ով բարձր ցուցանիշ՝ նախակովիդյան մակարդակի համեմատ, ինչը լավագույն արդյունքն է՝ 2019 թվականի ցուցանիշի համեմատ։ Տարածաշրջանը 2025 թվականին գրեթե հասել է 100 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկի շեմին։

Աֆրիկայում, որն ընդունել է 81 միլիոն զբոսաշրջիկ, 2025 թվականին այցելությունների թիվն աճել է 8%-ով, հատկապես ուժեղ արդյունքներ են արձանագրվել Հյուսիսային Աֆրիկայում (+11%)։

UN Tourism-ի տվյալներով՝ 2025 թվականին ներգնա զբոսաշրջության ամենաարագ աճ գրանցած երկրների թվում են Բրազիլիան (+37%), Եգիպտոսը (+20%), Մարոկկոն (+14%) և Սեյշելյան կղզիները (+13%)։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52