Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը ստորաբաժանումներին
23/01/2026 17:45
Կիսվել

Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը ստորաբաժանումներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների համակարգման նպատակով, հանդիպել է հարկային և մաքսային ստորաբաժանումների ղեկավար անձնակազմի հետ: ՊԵԿ նախագահն ընդգծել է կոռուպցիոն երևույթների դեմ իր անզիջում դիրքորոշումը և դրա դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ կոռուպցիոն որևէ դրսևորում չի մնալու անարձագանք: «Կոռուպցիան և ստվերը չարիք են, և մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում», – ընդգծել է Հակոբյանը:

Կոմիտեի նախագահը վերջին շրջանում ՊԵԿ-ում տեղի ունեցող գործընթացները համեմատել է օրգանիզմում ջերմության միջոցով կազդուրման հետ: Նրա խոսքով՝ ջերմությունը համակարգի առողջացման նշան է և այդ առողջացումն ունի խորքային պատճառներ: Պատճառներից մեկը համակարգի զգալի ձեռքբերումներն են: Նա առանձնացրել է հարկ վճարողների հետ համատեղ պետբյուջեի մուտքերի ապահովումը և ստուգումների քանակի նվազումը՝ նշելով, որ դա վկայում է վարչարարության արդյունավետության էական փոփոխության մասին։ «Պարզ է, որ նման իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա»,– ընդգծել է Կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2025 թվականի արդյունքներով ՊԵԿ-ը բարեփոխումների ցուցանիշով առաջատար կառույցներից է։

Էդուարդ Հակոբյանը խոսել է մաքսանենգության և ստվերի խոշոր բացահայտումների մասին, որոնք, նրա խոսքով, ևս անհանգստացրել են նեղ անձնական շահերով առաջնորդվող տարբեր շրջանակների. «Բարեփոխումների անշեղ ընթացքը որևէ մեկը չի կարող կանգնեցնել, թե համակարգի ներսում և թե դրսում», – վստահեցրել է նա՝ ընդգծելով, որ համակարգում իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է:

Կոմիտեի նախագահն իր աջակցությունն է հայտնել ստորաբաժանումներին՝ հորդորելով շարունակել մարդակենտրոն և արդար մոտեցումներով բարեփոխումների անշեղ ընթացքը: Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ում կոռուպցիոն երևույթների բացահայտումների գերակշիռ մասն իրականացվել է համակարգի ներքին վերահսկողական մեխանիզմների կիրառման շնորհիվ, որը ևս վկայում է համակարգի առողջացման գործընթացի մասին: Հակոբյանը կարևորել է, որ յուրաքանչյուրն անհրաժեշտ կամք և վճռականություն դրսևորի կոռուպցիայի դեմ պայքարում և բարձրաձայնի նմանատիպ դեպքերի մասին: «Ցանկացած աշխատակցի կոռուպցիոն դրսևորում իր անմիջական ղեկավարների հարցն ու պատասխանատվությունն է»,-նշել է Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով խնդիրների բացահայտմանը հետամուտ եղած, դրանց մասին բարձրաձայնած աշխատակիցներին:

Էդուարդ Հակոբյանը վերահաստատել է մի շարք սկզբունքներ, որոնք պետք է ընկած լինեն ՊԵԿ-ում ձևավորվող արժեհամակարգի հիմքում: Նրա խոսքով՝ չի հանդուրժվելու միջակությունը և հին կարծրատիպերի դրսևորումները, իսկ մարդակենտրոնությունն ու մարդկային արժեքները լինելու են առաջնային: Հակոբյանն ընդգծել է, որ Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է նկատվի յուրաքանչյուր գործողության մեջ, իսկ կոռուպցիոն և անօրինական ցանկացած երևույթ կստանա կոշտ արձագանք:

ՊԵԿ նախագահը հայտարարել է առաջիկայում սպասվող կադրային էական փոփոխությունների մասին՝ նշելով, որ համակարգը մինչև վերջ կանգնած է նշված սկզբունքները պահպանող աշխատակիցների կողքին. «Սակայն, ցավոք սրտի, աստիճանաբար, մեզ պետք է լքեն դրանց համար շանս ունեցած, բայց չդրսևորած աշխատակիցները»,-զգուշացրել է Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը կարևորել է արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայրի ձևավորումը, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանումը և քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման ծառայելը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12