Բիզնես

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 450.00+5.00 EUR SELL - 454.00+4.00
OIL:  BRENT - 69.30+2.17 WTI - 64.07+2.15
COMEX:  GOLD - 5538.20+9.02 SILVER - 116.96+10.84
COMEX:  PLATINUM - 2725.50+1.80
LME:  ALUMINIUM - 3207.00+0.58 COPPER - 13006.50-1.46
LME:  NICKEL - 18169.00-1.91 TIN - 54878.00+1.19
LME:  LEAD - 2020.00-0.88 ZINC - 3351.00+0.25
FOREX:  USD/JPY - 153.02+0.14 EUR/GBP - 1.1977-0.15
FOREX:  EUR/USD - 1.1977-0.15 GBP/USD - 1.3818+0.15
STOCKS RUS:  RTSI - 1151.60+0.61
STOCKS US: DOW JONES - 49015.60+0.02 NASDAQ - 23857.45+0.17
STOCKS US: S&P 500 - 6978.03-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 53358.71+0.90 TOPIX - 3535.49-0.48
STOCKS CHINA:  HANG SENG - 27826.91+3.97 SSEC - 4151.24+0.45
STOCKS EUR:  FTSE100 - 10154.43-0.52 CAC40 - 8066.68-1.06
STOCKS EUR:  DAX - 24822.79-0.29
26/01/2026  CBA:  USD - 378.86-0.21 GBP - 517.9+5.17
26/01/2026  CBA:  EURO - 449.33+4.49
26/01/2026  CBA:  GOLD - 60248+1358 SILVER - 1205.9+67.8
Չորրորդ եռամսյակում Tesla-ի զուտ շահույթը կրճատվել է
29/01/2026 12:34
Կիսվել

Չորրորդ եռամսյակում Tesla-ի զուտ շահույթը կրճատվել է

2025 թվականի չորրորդ եռամսյակում 3%-ով կրճատվել է Tesla-ի հասույթը, իսկ զուտ շահույթը նվազել է ավելի քան 2.5 անգամ։ Միևնույն ժամանակ, ճշգրտված շահույթի ցուցանիշը և հասույթը գերազանցել են շուկայի կանխատեսումները։

Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթը կազմել է 24.9 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն շրջանի 25.7 մլրդ դոլարի դիմաց։

Tesla-ի զուտ շահույթը նվազել է մինչև 840 մլն դոլար, կամ 0.24 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմում էր 2.13 մլրդ դոլար, կամ 0.6 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։ Միանգամյա գործոնները չներառող շահույթը նվազել է 17%-ով՝ հասնելով 0.5 դոլարի մեկ բաժնետոմսի հաշվով։ Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարվա շահույթի տվյալները վերանայվել են՝ կրիպտոակտիվների հաշվառման նոր ստանդարտի ներդրման կապակցությամբ։

Ռեգո Ինշուրանս

FactSet-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում ակնկալում էին, որ ճշգրտված շահույթը կկազմի 0.45 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով՝ 24.7 մլրդ դոլար հասույթի պայմաններում։

Ավտոմոբիլային սեգմենտում ընկերության հասույթը նվազել է 11%-ով՝ մինչև 17.7 մլրդ դոլար, մինչդեռ էլեկտրաէներգիայի արտադրության և կուտակման սեգմենտում այն աճել է 25%-ով՝ հասնելով 3.8 մլրդ դոլարի։

Ազատ դրամական հոսքը անցած եռամսյակում նվազել է մինչև 1.42 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.03 մլրդ դոլարից և երրորդ եռամսյակի 3.99 մլրդ դոլարից հետո։

Չորրորդ եռամսյակում ընկերության էլեկտրամոբիլների մատակարարումները նվազել են 16%-ով՝ հասնելով 418.227 հազար միավորի։ Հաշվետու ժամանակահատվածում Tesla-ի ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է 5%-ով՝ մինչև 434.358 հազար միավոր։

Վերջին 12 ամիսների ընթացքում Tesla-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 7.8%-ով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

26/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.86
-0.21
Եվրո (EUR)
449.33
+4.49
Ռուբլի (RUR)
4.9531
-0.0353
Լարի (GEL)
140.57
-0.23
60248
+1358
Արծաթ
1205.9
+67.8