Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Orange-ն ամփոփել է ցանցի որակի բարձրացման և ծածկույթի ընդլայնման աշխատանքների հերթական փուլը
21/10/2013 16:43
Կիսվել

Orange-ն ամփոփել է ցանցի որակի բարձրացման և ծածկույթի ընդլայնման աշխատանքների հերթական փուլը

Օրանժ Արմենիան ամփոփել է ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները, որոնք կատարվել են ամռան ընթացքում և աշնան սկզբին:

Ընկերությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր մասերում կառուցվել և ցանցին է միացվել շարժական կապի 16 նոր կայան: Երևանի որոշ թաղամասերում, Արարատ քաղաքում, ինչպես նաև մի շարք փոքր քաղաքներում ու գյուղերում նոր կայանները կառուցվել են տրաֆիկի՝ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Հաղարծին և մի շարք այլ գյուղերում նոր կայաններն Orange-ի ծառայություններն առաջին անգամ հասանելի են դարձնում բնակչությանը: Սյունիքի մարզի Գեղանուշ և Գոմարան գյուղերում կամ Լոռու մարզի Անտառամուտ և Կաճաճկուտ գյուղերում, որոնք նախկինում չունեին որևէ օպերատորի ծածկույթ, Orange-ը որակյալ բջջային ծառայություններ է բերել բնակիչներին առաջին անգամ:

«Ինչպես մեծ ու փոքր քաղաքներում, այնպես էլ գյուղերում մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների որակը՝ մենք նաև մտածում ենք ցանցն ընդլայնելու մասին՝ այդպիսով հասանելի դարձնելով մեր ծառայությունները նոր բնակավայրերում և տարածքներում: Միաժամանակ Արարատ քաղաքում վերջերս իրականացրել ենք ցանցի վերազինման աշխատանքներ Էջմիածնից, Վանաձորից, Գյումրիից և Երևանից հետո: Մենք շարունակելու ենք ընդլայնել մինչև 42Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը նոր քաղաքներում, իսկ մինչև 21,6 Մբ/վ արագությամբ ցանցը՝ ամբողջ ծածկույթում: Orange-ն ուրախ է լինել այն հազվագյուտ օպերատորներից մեկը Եվրոպայում և միակը Հայաստանում, որը նման արագություն է տրամադրում », – ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

2013թ. համար նախատեսված ցանցի ընդլայնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով աշնան ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 12 նոր կայան:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11