Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 401.00+2.00 EUR SELL - 407.50+0.50
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 62188.63-1.42 TOPIX - 3895.38-0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 23919.50+1.67 SSEC - 3686.17+2.16
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
04/11/2026  CBA:  USD - 360.12+0.05 GBP - 485.41+2.48
04/11/2026  CBA:  EURO - 405.03+2.33
04/11/2026  CBA:  GOLD - 45579-209 SILVER - 567.39-12.88
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ամփոփում է 2025-ը և ներկայացնում է 2026-ի ներդրումային հեռանկարները
03/02/2026 14:41
Կիսվել

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ամփոփում է 2025-ը և ներկայացնում է 2026-ի ներդրումային հեռանկարները

2026 թվականի Ներդրումային հեռանկարների ներկայացման նախօրեին Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը ամփոփում է 2025 թվականի հիմնական ձեռքբերումները և հայտարարում նոր նախաձեռնությունների մասին՝ ուղղված կենսաթոշակային շահառուների համար հնարավորությունների ընդլայնմանը։ 

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ․-ի դեկտեմբերի դրությամբ կառավարման ներքո մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ ակտիվներով։ 

Ամունդի-Ակբա Հավասարակշռված, Պահպանողական և Կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերի հիմնադրումից ի վեր, Ընկերությունը համատեղում է ակտիվների կառավարման միջազգային լավագույն փորձն ու տեղական շուկայի խորը իմացությունը՝ արդյունավետ կառավարելով ֆոնդերում  կուտակողների կենսաթոշակային միջոցները։ Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Ընկերությունը ձևավորել է կայուն աճի վստահելի պատմություն և էական ազդեցություն է ունեցել Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման վրա՝ ներկայումս կառավարելով շուրջ 558,000 անձանց կենսաթոշակային ակտիվներ։

Հիմնական շեշտադրումներ

  • Առաջատար դիրք և վստահություն․ վերջին 12 տարիների ընթացքում Ամունդի-Ակբան հաստատել է իր առաջատար դիրքը շուկայում՝ մեկտեղելով միջազգային և տեղական լավագույն փորձը։ 
  • 2025թ․-ի արդյունքները․ տարին ամփոփվեց կայուն արդյունքներով։ Ամունդի-Ակբան արդյունավետ կերպով կառավարել է արժույթի և շուկայական այլ ռիսկերը՝ կիրառելով միջազգային ստանդարտներին համապատասխան արդյունավետ ռազմավարություններ՝ ներդրումային պորտֆելները դիվերսիֆիկացնելով տեղական և արտասահմանյան ակտիվներում։ Այս մոտեցումը ապահովել է դրական արդյունքներ՝ ի շահ կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների երկարաժամկետ ներդրումային նպատակների։

Ֆոնդերի եկամտաբերությունը 2025թ․-ի համար  կազմել է՝

Ամունդի-Ակբա Պահպանողական ֆոնդ (AMCON)՝ +12․0%

Ամունդի-Ակբա Հավասարակշռված ֆոնդ (AMBAL)՝ +12.4%

Ամունդի-Ակբա Կայուն եկամտային ֆոնդ (AMFIX)՝ +10.1% 

  • Երկարաժամկետ արդյունքներ․ 2025թ․ դեկտեմբերի 30-ի դրությամբ Ամունդի-Ակբա կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմել են մոտ 750 միլիարդ ՀՀ դրամ, որից 26%-ը գոյացել է կառավարման արդյունքում գոյացած եկամտից։ Ակտիվների շուրջ 64%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, իսկ մյուս մասը դիվերսիֆիկացված է միջազգային շուկաներում։
  • Տեղական ներդրումների ընդլայնում․ 2025 թվականի ընթացքում Ամունդի-Ակբան ընդլայնել է տեղական ներդրումային գործունեությունը՝ ներդրումներ կատարելով ոչ ֆինանսական ոլորտի ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերում։ Միաժամանակ ընդլայնվել է արժութային հեջավորման գործիքակազմը՝ նոր ISDA-ով կարգավորվող խաչաձև արժութային սվոփերի միջոցով, ինչպես նաև բարելավվել է եկամտաբերության և իրացվելիության կառավարումը՝ GMRA-ով կարգավորվող հակադարձ ռեպո գործարքների կիրառմամբ։ Օգտագործվել են նաև մասնավոր կապիտալի հնարավորությունները։

Առաջիկա տարիներին Ամունդի-Ակբան նպատակ ունի խորացնել համագործակցությունը տարբեր հաստատությունների հետ՝ խթանելու կապիտալի շուկայի զարգացումը, ստեղծելու նոր ներդրումային հնարավորություններ կենսաթոշակային ֆոնդերի համար և նպաստելու Հայաստանի տնտեսության երկարաժամկետ աճին։

Ֆոնդերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեք կից փաստաթուղթը, կամ այցելեք amundi-acba.am։ 

«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2026 թվականի հունվարի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 772 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2025թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելի քան 2,3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով (աղբյուրը՝ IPE Թոփ 500 ակտիվների կառավարիչներ, հրապարակված՝ 2025թ․ հունիսին՝ հիմնվելով 2024թ․ դեկտեմբերի արդյունքների վրա), և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 66 մասնաճյուղ։

04/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
+0.05
Եվրո (EUR)
405.03
+2.33
Ռուբլի (RUR)
4.3947
-0.0362
Լարի (GEL)
138.61
-0.18
45579
-209
Արծաթ
567.39
-12.88