Բիզնես

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 379.50+0.00
EUR BUY - 443.00-1.00 EUR SELL - 449.00-0.50
OIL:  BRENT - 67.87+2.80 WTI - 63.82+3.10
COMEX:  GOLD - 4974.00+3.84 SILVER - 87.11+6.62
COMEX:  PLATINUM - 2267.80+5.33
LME:  ALUMINIUM - 3056.00-2.80 COPPER - 12891.50-2.02
LME:  NICKEL - 16827.00-6.28 TIN - 46591.00-10.32
LME:  LEAD - 1963.00-2.29 ZINC - 3323.50-2.31
FOREX:  USD/JPY - 156.33+0.61 EUR/GBP - 1.1822+0.07
FOREX:  EUR/USD - 1.1822+0.07 GBP/USD - 1.3698+0.07
STOCKS RUS:  RTSI - 1140.14+0.69
STOCKS US: DOW JONES - 49240.99-0.34 NASDAQ - 23255.19-1.43
STOCKS US: S&P 500 - 6917.81-0.84
STOCKS JAPAN:  NIKKEI - 54720.66+3.92 TOPIX - 3645.84+3.10
STOCKS CHINA:  HANG SENG - 26834.77+0.22 SSEC - 4067.74+1.29
STOCKS EUR:  FTSE100 - 10314.59-0.26 CAC40 - 8179.50-0.02
STOCKS EUR:  DAX - 24780.79-0.07
03/02/2026  CBA:  USD - 378.44-0.59 GBP - 516.76-2.62
03/02/2026  CBA:  EURO - 446.07-3.76
03/02/2026  CBA:  GOLD - 57365-3344 SILVER - 997.4-260.1
Waymo-ն ներգրավել է 16 մլրդ դոլար ներդրում
04/02/2026 13:51
Կիսվել

Waymo-ն ներգրավել է 16 մլրդ դոլար ներդրում

Ամերիկյան Waymo ընկերությունը, որը մասնագիտացած է ինքնավար ավտոմեքենաների ոլորտում, ներգրավել է 16 մլրդ դոլար՝ ընդհանուր 126 մլրդ դոլար գնահատմամբ՝ ներդրումից հետո (post-money): Այս մասին ասվում է Waymo-ի բլոգում։

Ներդրումային փուլի առաջատարները եղել են Sequoia Capital-ը, Dragoneer Investment Group-ը և DST Global-ը՝ Mail.ru-ի համահիմնադիր Յուրի Միլների ֆոնդը, որոնք մինչ այդ Waymo-ում ներդրումներ չէին արել։

Զգալի միջոցներ են ներդրել նաև Andreessen Horowitz-ը, Bessemer Venture Partners-ը, Silver Lake-ը, Tiger Global-ը, T. Rowe Price-ը և Mubadala Capital-ը, որը պատկանում է Աբու Դաբիի պետական ներդրումային հիմնադրամին։

Բացի այդ, փուլի մասնակցիներ են եղել ամերիկյան ֆինանսական Fidelity ընկերությունը, Սինգապուրի պետական Temasek հիմնադրամը և Alphabet-ը, որի կազմում Google-ի հետ միասին ներառված է նաև Waymo-ն:

Առանձին ներդրումների չափերը հրապարակված չեն։ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Alphabet-ը կներդնի 13 մլրդ դոլար։

Նախորդ ներդրումային փուլում, որը փակվել էր 2024 թվականի հոկտեմբերին, Waymo-ն գնահատվել էր 45 մլրդ դոլար և ներգրավել էր 5.6 մլրդ դոլար։ Այն ժամանակ Alphabet-ից բացի ներդրողների թվում էին Andreessen Horowitz-ը, Fidelity-ն, Perry Creek-ը, Silver Lake-ը, Tiger Global-ը և T. Rowe Price-ը։

Ռեգո Ինշուրանս

Նոր ներդրումային փուլն, ըստ ընկերության, կապահովի Waymo-ի պատրաստակամությունն «աննախադեպ արագությամբ առաջ շարժվելու» համար։

«Մենք այլևս չենք ապացուցում գաղափարի կենսունակությունը․ մենք մասշտաբավորում ենք առևտրային իրականությունը՝ հիմք դնելով տաքսի ծառայության գործարկմանը ևս 20 քաղաքում 2026 թվականին, այդ թվում՝ Տոկիոյում և Լոնդոնում», – ասվում է հրապարակման մեջ։

ԱՄՆ-ում ծառայությունն արդեն գործում է Օսթինում, Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում, Ֆինիքսում, Ատլանտայում, Լոս Անջելեսում և Մայամիում՝ շաբաթական իրականացնելով ավելի քան 400 հազար ուղևորություն։ Ընդհանուր առմամբ իրականացվել է արդեն ավելի քան 20 մլն ուղևորություն: Այս վիճակագրությունը ներառում է նաև անցյալ տարվա ցուցանիշը, երբ ուղևորությունների թիվը եռապատկվել էր՝ հասնելով 15 մլն-ի։

Waymo-ն ընդգծում է, որ ծառայության անվտանգությունն այժմ «վիճակագրորեն գերազանցում է» մարդու վարմամբ երթևեկության ցուցանիշները։ Ընկերության լիովին ինքնավար ավտոմեքենաները անցել են 127 մլն մղոն (204 մլն կմ)՝ հասնելով լուրջ վնասվածքներով վթարների թվի տասնապատիկ կրճատման։

«Սա ուղիղ հետևանք է այն բանի, որ մեքենան վարում է վարորդ, որը երբեք չի ունենում ճանապարհային ողբերգությունների հիմնական պատճառները՝ ներառյալ ուշադրության շեղումը, առողջական խնդիրները և հոգնածությունը», – նշում է ընկերությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

03/02/2026
դրամ
Դոլար (USD)
378.44
-0.59
Եվրո (EUR)
446.07
-3.76
Ռուբլի (RUR)
4.925
-0.0206
Լարի (GEL)
140.62
-0.13
57365
-3344
Արծաթ
997.4
-260.1