Այլ Լուրեր

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Սփյուռքահայ հայտնի գործարարների և գործիչների հայտարարությունը. եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով
12/02/2026 23:26
Կիսվել

Սփյուռքահայ հայտնի գործարարների և գործիչների հայտարարությունը. եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ

Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են:

Օսմանյան կայսրության անկումից հետո հայերը վտարվեցին մեր հայրենի հողերից և կոտորվեցին սարսափելի ցեղասպանության մեջ: Նրանք, ովքեր չկոտորվեցին, ստիպված էին փախչել՝ հավաքականորեն հայկական սփյուռք դառնալով: Երբ հայերը ցրվեցին աշխարհով մեկ, մենք դիմեցինք մեր Եկեղեցուն որպես մխիթարության և մեր հայրենիքի հետ կապի աղբյուր: Ուր էլ բնակվեինք, հայկական համայնքները հայտնի էին եկեղեցիների և դպրոցների կառուցմամբ՝ պահպանելու համար հավատն ու էթնիկ ժառանգությունը, որը մեզ հալածողները փորձել էին ոչնչացնել:

Հետագայում, երբ Սովետական Միությունը փլուզվեց և սկսեց ծնվել նորանկախ Հայաստանի Հանրապետությունը, սփյուռքը էական աջակցություն տրամադրեց Եկեղեցուն՝ տասնամյակների խորհրդային ճնշումներից հետո վերածնվելու համար: Այսօր Հայ Առաքելական եկեղեցիները աշխարհով մեկ, ներառյալ Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսությունը Լիբանանում և Երուսաղեմի և Պոլսո Պատրիարքությունները, փոխկապակցված են, միացյալ են և ճանաչում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին որպես եկեղեցու համաշխարհային առաջնորդ, որի գահը Հայաստանում է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մոտ 3 միլիոն հայեր ապրում են Հայաստանի Հանրապետությունում, մինչդեռ ընդհանուր 10 միլիոն հայերի մեծամասնությունը բնակվում է սփյուռքում, որից ավելի քան մեկ միլիոնը՝ ԱՄՆ-ում:

Վերջին շրջանում Հայաստանում տևական քաղաքական անհամաձայնությունը, ներառյալ աճող հակամարտությունը Հայաստանի կառավարության ղեկավարների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, հասել է գագաթնակետին՝ կառավարությունը պահանջում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին, չնայած նրա օրինական ընտրությանը Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգերին համապատասխան: Մի քանի արքեպիսկոպոսներ բանտարկվել են քաղաքական հայտարարություններ անելու մեղադրանքով, իսկ հայտնի ռուսահայ բարերար և գործարարը բանտարկվել է Եկեղեցու դիրքորոշմանը հրապարակայնորեն աջակցություն հայտնելու համար:

Եկեղեցու ղեկավարության վրա հետեւողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները ուղղակի սպառնալիք են հանդիսանում աշխարհի բոլոր հայերի համար, ովքեր ապավինում են Եկեղեցուն հոգևոր սնուցման համար:

Կոչ ենք անում, որ եկեղեցական կառավարման հետ կապված բոլոր հարցերը լուծվեն Եկեղեցու կառավարման մարմինների միջոցով, որոնք գործում են 18 դար՝ Հայ Առաքելական Եկեղեցու ուսմունքի և ավանդույթների համաձայն: Եկեղեցին արդեն հրավիրել է եպիսկոպոսների ժողով, որը պետք է փետրվարի 17-ից 19-ը անցկացվի Վիեննայում: Ցավոք, կառավարությունը, ըստ տեղեկությունների, իրավական ծանուցումներ է հանձնել մի քանի եպիսկոպոսների՝ մերժելով երկրից ազատ դուրս գալու եւ ժողովին մասնակցելու նրանց իրավունքը: Ժողովին կհաջորդի Ազգային-Եկեղեցական Ժողովի հավաք՝ քննարկելու ընթացիկ մարտահրավերները և առաջարկելու նորացման ուղի՝ եկեղեցու երկարամյա ավանդույթներին և կանոններին համահունչ:

Եկեղեցու ինքնակառավարումը շարունակական բարելավման և բարեփոխման համար կարևորագույն նշանակություն ունի: Այն կազմակերպում է պարբերական ժողովներ՝ իր եպիսկոպոսների հավաքներ, ինչպես նաև Ազգային-Եկեղեցական Ժողովներ (ԱԵԺ), որոնք կարևորապես ներառում են աշխարհականներին և հոգևորականներին: Այս մարմինը եկեղեցու բարձրագույն կառավարման մարմինն է, և միայն այս մարմինն է ընտրում Կաթողիկոսին: Այս Ժողովը նաև կարող է քվեարկել Եկեղեցու կանոնների, կանոնակարգերի և կրոնական կարգերի փոփոխությունների համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը և Հայոց Եկեղեցուն լուծել բոլոր տարաձայնություններ՝ հարգելով Եկեղեցու ինքնակառավարման կանոնները, հարգելով քաղաքական գործունեության և եկեղեցու առաքելության բաժանումը և պաշտպանելով սփյուռքի հայերի իրավունքը՝ դավանելու իրենց հավատքը առանց կառավարության կողմից քաղաքական միջամտության ազդեցության: Հայոց ցեղասպանության զոհերի սերունդների համար բոլոր հայերին ոչնչացնելու ձախողված առաքելության մասին հիշողությունը և մեր հետագա երկար վերածննդի ճանապարհը ընթացիկ իրադարձությունները դարձնում են հատկապես ցավոտ և սպառնալից: Եկեղեցին է, որ օգնել է բնակչությանը վերապրել և վերածնվել Ցեղասպանությունից հետո, Եկեղեցին է, որ օգնել է վերածնել հայկական հոգին, և նույն Եկեղեցին է, որ անհրաժեշտ է աշխարհասփյուռ ազգի բարգավաճման համար: Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը:

Հայոց եկեղեցին հոգևոր սնուցում է տրամադրում բոլոր հայերին, ներառյալ հայերի մեծամասնությանը, որոնք ապրում են Հայաստանից դուրս: Անհատի, կառավարության կամ որեւէ արտաքին մարմնի կողմից ցանկացած հարձակում կամ միջամտություն Եկեղեցու կառավարման կամ գործունեության նկատմամբ ուղղակի ազդեցություն ունի աշխարհասփյուռ հայերի վրա: Որպես Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների ներկայիս քաղաքացիներ, սփյուռքահայերը պարտավոր են օգնություն հայցել մեր սեփական կառավարություններից, ներառյալ քաղաքական միջոցներ և անհրաժեշտության դեպքում իրավական գործողություններ՝ մեր կրոնական իրավունքները պաշտպանելու համար: Այս իրավունքները ներառում են Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարմանն ապավինելը՝ հաստատված կանոններով և ավանդույթներով, որոնք սկիզբ են առել քրիստոնեության ամենավաղ օրերից:

Հայաստանը կանգնած է իր պատմության կարևոր խաչմերուկում: Հայաստանում Եկեղեցու և պետության միջև ներքին բաժանումները չպետք է ավելի թուլացնեն աշխարհասփյուռ հայ ազգին: Ժամանակն է հանգստացնել այս ներքին ճգնաժամը, որպեսզի Հայոց պետությունը, Հայոց Եկեղեցին և հայկական սփյուռքը կարողանան առաջ շարժվել դեպի խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան: Մենք կոչ ենք անում սփյուռքի բոլոր հայերին բարձրացնել իրենց հավաքական ձայները և պահանջել իրենց իրավունքի իրացումը՝ դավանելու իրենց կրոնը քաղաքական միջամտությունից ազատ ինքնաբարեփոխվող եկեղեցում:

Նամակը ստորագրել են Հայոց ցեղասպանության զոհերի վերապրողների ժառանգներ և համաշխարհային Հայոց Եկեղեցու անդամներ: Նրանց թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58