Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Իտալական ավիաընկերությունները Օլիմպիական խաղերի ընթացքում փետրվարի 16-ին գործադուլ կանեն
13/02/2026 12:11
Կիսվել

Իտալական ավիաընկերությունները Օլիմպիական խաղերի ընթացքում փետրվարի 16-ին գործադուլ կանեն

Իտալական արհմիությունները հայտարարել են օդային տրանսպորտի ոլորտում գործադուլների անցկացման մասին փետրվարի 16-ին և մարտի 7-ին՝ չնայած կառավարության խնդրանքներին դրանք հետաձգելու վերաբերյալ, քանի որ դրանք կարող են խոչընդոտել ավիափոխադրումները երկրում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում: Այս մասին գրում է Corriere della Sera-ն՝ հղում անելով արհմիությունների նամակին, որը հասցեագրված է Տրանսպորտի նախարարությանը և Աշխատանքի հարցերով հանձնաժողովին։

«Բողոքի ակցիաները հայտարարվում են Ազգային կոլեկտիվ պայմանագրի և կորպորատիվ աշխատանքային պայմանագրերի երկարաձգման շուրջ վեճերի պատճառով, որոնց գործողության ժամկետը արդեն բազմաթիվ ամիսներ է՝ ավարտված է», – հայտարարել են արհմիությունները։

Ակնկալվում է, որ գործադուլները, հատկապես փետրվարի 16-ին նախատեսվածը, զգալի ազդեցություն կունենան Ita Airways ավիաընկերության աշխատանքի վրա։ Մարտի 7-ին ժամը 10:00-18:00 հայտարարված գործադուլին կմասնակցեն Filt Cgil, Fast Confsal Av Unica և Astra արհմիությունների անդամները, ինչը կարող է խաթարել բազմաթիվ ավիաընկերությունների կանոնավոր չվերթների իրականացումը։

Իտալիայի փոխվարչապետ Matteo Salviniն արհմիությունների այս գործողություններն անվանել է «անպատասխանատու և հակաիտալական»։

«Մինչ աշխարհը հետաքրքրությամբ և հիացմունքով հետևում է Միլանում և Կորտինայում անցկացվելիք Օլիմպիադա-2026-ին, օդային հաղորդակցությունը արգելափակելու միտքը աբսուրդ է։ Սա վիրավորանք է ոչ միայն քաղաքացիների, այլև Օլիմպիական և Պարալիմպիկ մարզիկների համար», – հայտարարել է նա։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52