
Գերմանիայի կառավարությունը վերանայել է իր կանխատեսումները
Գերմանիայի կառավարությունը վերանայել և արդյունքում բարձրացրել է երկրի տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշը: Սպասվում է, որ 2014 թվականին Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը կապահովի 1,7% աճ: 2013 թվականի համար կանխատեսվում է 0,5% տնտեսական աճ:
Միևնույն ժամանակ, սակայն, Գերմանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համաշխարհային տնտեսությունում ընդհանուր իրավիճակը դեռևս շատ «թույլ է», և ինչպես մյուս, այնպես էլ Գերմանիայի տնտեսության համար առկա են որոշակի ռիսկեր:
Վերանայման համար հիմք են ընդունվել երկրում նկատվող տնտեսական դրական միտումները: Մասնավորապես, աճ է գրանցվել ներդրումների ոլորտում, կայունացում՝ աշխատանքի շուկայում: