Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը
17/02/2026 14:57
Կիսվել

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված «Աշտարակ» մասնաճյուղը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Բանկի ղեկավարությունը, գործընկերներ, հաճախորդներ և ՏԻՄ ներկայացուցիչներ: Վերանորոգված մասնաճյուղը նախատեսված է ավելի քան 8 հազ․ հաճախորդների սպասարկման համար: Մասնաճյուղում գործում է նաև անհատական սպասարկման «Պրիվիլեգիա» գոտի` պրեմիում փաթեթի օգտատերերի համար:

«Աշտարակ» մասնաճյուղը գործում է Բանկի հիմնադրման օրերից և հանդիսանում է ՎՏԲ -Հայաստան Բանկի ներկայության առանցքային օղակ ինչպես քաղաքի, այնպես էլ մարզի մասշտաբով: Վերանորոգման շրջանակներում ամբողջությամբ նորացված է մասնաճյուղի դիզայնը, իսկ տարածքը կազմակերպված է արդի բանկային սպասարկման ստանդարտներին համապատասխան․ նախապես մտածված գոտևորումը և աշխատատեղերի հարմար դասավորվածությունն ապահովում են հարմարավետություն՝ հաճախորդների սպասարկման բոլոր փուլերում:

«Մենք արդիականացրել ենք Բանկի ամենանապահանջված մասնաճյուղերից մեկը՝ «Աշտարակ» մասնաճյուղը՝ բարձրակարգ սպասարկման շրջանակում հաճախորդներին ժամանակակից և հարմար միջավայր ապահովելու նպատակով: Սա մեզ համար ստրատեգիկ նշանակություն ունեցող մասնաճյուղ է, և մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունն ու լոյալությունը, ինչին ի պատասխան մշտապես զարգանում ենք և բարձրացնում աշխատանքի որակը: Այստեղ հաճախորդները ստանում են համալիր բանկային սպասարկում՝ ներառյալ անհատական մոտեցում և պրեմիում ծառայություններ «Պրիվիլեգիա» գոտում», – մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Մասնաճյուղը սպասարկում է ավելի քան 8 հազ․ հաճախորդների, այդ թվում` իրավաբանական անձանց: Նրանց հասանելի է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ ՝ հաշվարկադրամարկղային սպասարկում, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային քարտերի ձևակերպում։ «Պրիվիլեգիա» փաթեթի օգտատերերի համար նախատեսված է առանձնացված սպասարկման գոտի՝ անհատական սպասարկմամբ և բարելավված պայմաններով:

Մասնաճյուղի մուտքի մոտ հաճախորդներին հասանելի է 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտի, իսկ ներսում տեղադրված են վճարային տերմինալներ, որոնց միջոցով հնարավոր է կատարել ավելի քան 300 բանկային գործառնություն՝ առանց պլաստիկ քարտի կիրառման:

«Աշտարակ» մասնաճյուղը գործում է ք․ Աշտարակ՝ Վարդգես Պետրոսյան 18 հասցեում: Այն աշխատում է աշխատանքային օրերին 09:30‑17:00, իսկ շաբաթ օրերին՝ 10:00‑14:00:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52