Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԼՈՒՅՍ հիմնադրամ. ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է
18/02/2026 16:54
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2025» զեկույցը։

Այսպես.

  • Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025 թվականին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ աղյուսակի, գտնվում են նույն` Հայաստանին հավասար հորիզոնականում։

Քանի որ Հայաստանի ԿԸԻ-ն նախորդ տարվա համեմատ նվազել է, ստացվում է, որ մեր երկիրն ավելի է «հեռացել» հակակոռուպցիոն բաղձալի շեմից. հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով, եթե երկրում ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է, կոռուպցիան լուրջ հիմնահարց է՝ այն դառնում է կառավարման լուրջ խնդիր։

2023 թվականին ընդունված «ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության» համաձայն՝ Հայաստանի ԿԸԻ-ի 2026թ. թիրախային ցուցանիշը 55 միավոր է, այսինքն՝ նպատակադրված է, որ 2026-ի ԿԸԻ-ի ցուցանիշը 2023-ի 47 միավորին գերազանցի 8 միավորով։ Իսկ իրականում, անցած ժամանակահատվածում ԿԸԻ-ին, փոխանակ կտրուկ աճելու, դեռ մի բան էլ նվազել է՝ 1 միավորով։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց անիրատեսական է, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը մնացած մեկ տարվա ընթացքում ԿԸԻ-ն աճի 9 միավորով, հաշվի առնելով, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի սրընթաց աճ երբևիցե չի գրանցվել։

  • Գործող իշխանության համար խիստ մտահոգիչ պետք է լինի այն փաստը, որ 2025-ին Ժողովրդավարության բազմազանության ծրագրի VDEM ենթաինդեքսը 13 միավորով պակաս է 2020-ի (վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր արժեքը գրանցած տարվա) արժեքից, քանի որ այս ենթաինդեքսով գնահատվում է պետական կառավարման տարբեր մակարդակներում կոռուպցիայի առկայությունն ու տարածվածությունը։ Ենթաինդեքսի հաշվարկման համար դիտարկվում են քաղաքական կոռուպցիային, դատական և գործադիր իշխանությունների կոռուպցիոն գործարքներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների վրա կոռուպցիայի ազդեցությանը վերաբերող հարցեր։ Ենթաինդեքսի գծով վերջին տարիներին գրանցված զգալի նահանջը, ըստ էության, խոսում է այն մասին, որ այս հեղինակավոր միջազգային ծրագիրը Հայաստանում վերջին տարիներին ժողովրդավարության ասպարեզում զգալի հետընթաց և կոռուպցիայի ազդեցության մտահոգիչ աճ է արձանագրել։
  • Հայաստանի ԿԸԻ-ում ներառված WEF EOS ենթաինդեքսը (Համաշխարհային տնտեսական համաժողովի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 3 միավորով և 2021-ի ցուցանիշից (այս ենթաինդեքսի առավելագույն արժեքը գրանցվել է 2021 թվականին) 13 միավորով պակաս է։ Նկատի ունենալով, որ այս ենթաինդեքսով գնահատվում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանօրինակ այլ համակարգերի արդյունավետությունը, ստացվում է, որ ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ վերջին յոթ տարիներին այս ասպարեզում առաջընթաց չկա:
  • Միջազգային հեղինակավոր «Ֆրիդոմ Հաուզի» կարծիքով, առաջընթաց չկա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության առումով։ Բանն այն է, որ ԿԸԻ-ի ենթաինդեքներից մեկը «Ֆրիդոմ Հաուզի»՝ անցումային փուլում գտնվող երկրներին վերաբերող FH ենթաինդեքսն է, որով մի քանի կարևոր հարցերի հիման վրա գնահատվում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, համաթիվը հաշվարկելիս հաշվի են առնվում այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են տնտեսական ազատությունը, օրենսդրական մեխանիզմների առկայությունը և դրանց կիրառելիությունը, հասարակության ու լրատվամիջոցների վերաբերմունքը պաշտոնական կոռուպցիայի նկատմամբ և այլն։ Քանի որ այս ենթաինդեքսը վեց տարի շարունակ (2020 թվականից ի վեր), չի փոխվել, ստացվում է, որ ըստ «Ֆրիդոմ Հաուզի»՝ վերջին տարիներին այս ոլորտում Հայաստանում առաջընթաց չի արձանագրվել։
  • Համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար և հետնապահ եռյակները չեն փոխվել։ Առաջատարներն են Դանիան (89 միավոր ԿԸԻ-ով), Ֆինլանդիան (88 միավոր) և Սինգապուրը (84 միավոր)։ Աղյուսակը եզրափակում են Վենեսուելան (10 միավոր), Սոմալին (9 միավոր) և Հարավային Սուդանը (9 միավոր)։
  • «Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանի երկրների լավագույն եռյակը նույնպես չի փոխվել 2024 թվականի համեմատ՝ Վրաստան (50 միավոր ԿԸԻ-ով համաշխարհային վարկանիշային աղյուսակի 56-րդ հորիզոնական), Հայաստան (46 միավոր և 65-րդ հորիզոնական) և Չեռնոգորիա (46 միավոր և 65-րդ հորիզոնական): Խմբում ամենացածր ԿԸԻ ունեն Ռուսաստանը (22 միավոր և 157-րդ հորիզոնական), Տաջիկստանը (19 միավոր և 166-րդ հորիզոնական) և Թուրքմենստանը (17 միավոր և 167-րդ հորիզոնական):

    Մեր տարածաշրջանը 34 միավոր միջին ԿԸԻ-ով աշխարհի վեց տարածաշրջանների թվում հինգերորդն է՝ գերազանցելով միայն Անդրսահարյան Աֆրիկային։

  • 2025-ին ևս Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում ԿԸԻ-ով առաջատարն է։ Ղազախստանի ԿԸԻ-ն 38 միավոր է, Բելառուսինը՝ 31, Ղրղզստանինը՝ 26, Ռուսաստանինը՝ 22։
  • Սահմանակից երկրներից Հայաստանը ԿԸԻ-ով զիջում է միայն 50 միավոր ԿԸԻ ունեցող և համաշխարհային վարկանիշային աղյուսակում 56-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին։ Թուրքիան 31 միավորով 124-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը 30 միավորով 130-րդն է, իսկ Իրանը՝ 23 միավորով 153-րդը։

ԼՈՒՅՍ հիմնադրամի վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6