Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Viva-ն և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն ազդարարում են համագործակցության մասին
19/02/2026 14:43
Կիսվել

Viva-ն և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն ազդարարում են համագործակցության մասին

Նոր և այլընտրանքային տեխնոլոգիաները մարդկանց կարիքներին ծառայեցնելը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել Viva-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերում: Այդ տրամաբանության շրջանակում` ազդարարվել է նոր համագործակցության մասին: Գործընկեր կազմակերպությունը «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն է, որը 2017 թվականին սկսել է գործել որպես ներառական ամառային ճամբար, իսկ մեկ տարի անց վերափոխվել սոցիալ-վերականգնողական կենտրոնի: Կենտրոնի հմուտ բազմամասնագիտական թիմը ձգտել է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար, սակայն դեռևս առկա են չլուծված խնդիրներ: Viva-ի աջակցությամբ կլուծվի ևս մեկ կարևոր հարց: Տեսանյութ

«Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության կենտրոնում տարեկան կտրվածքով սպասարկվում է 120 շահառու: Նրանցից 100-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈւ) կամ հաշմանդամություն ունեցող, իսկ 20-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Շահառուներից յուրաքանչյուր երկրորդի մոտ առկա են զգայական խնդիրներ: Կենտրոնում իրականացվում են բազմապրոֆիլ սոցիալ-վերականգնողական թերապիաներ, սակայն անգնահատելի է համարվում զգայական ինտեգրման սենսորային սենյակի առկայությունը: Կենտրոնի մասնագետները ժամանակավոր և իրավիճակային լուծումներ են գտել. Էրգոթերապիայի սենյակում ձևավորել են զգայական ինտեգրմանը նպաստող միջավայր, որը, սակայն, չի կարող բավարար համարվել: Անհրաժեշտ համալիր միջոցների բացակայությունը պահանջում է իրերի անընդհատ տեղափոխություն, հանգեցնում է ժամանակի զգալի կորստի՝ կրճատելով արդյունավետության աստիճանը: Ազդարարվող համագործակցությունն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:

Viva-ի աջակցությամբ՝ միջազգային փորձագետներն արդեն նախագծել են զգայական ինտեգրման սենսորային սենյակի հատակագիծը: Պատվիրվել և Հայաստան են բերվում անհրաժեշտ սարքավորումները՝ զգայական գործիքներով և թերապևտիկ լուծումներով հագեցած սենյակը ստեղծելու համար: Որպես պահեստ ծառայած անշուք սենյակն էլ կվերանորոգվի՝ պահանջված չափանիշներով:

«Երբ մենք ունենանք անհրաժեշտ սարքավորումներով հագեցած սենյակ, դա հնարավորություն կտա էապես փոխել շահառուների կյանքի որակը: Մենք նրանց կօգնենք զգայական խնդիրները հաղթահարել ոչ սթրեսային հոգեվիճակով, այլ ավելի հեշտ և ոչ ինքնուրույն կամ միայնակ: Նոր ստեղծվող սենյակի համար նախատեսվող յուրաքանչյուր աջակցող միջոց ունի իր առանձնահատուկ և կարևոր նշանակությունը: Դրանք կառավարելի, փոփոխություններ, կարգավորումներ ունեցող սարքավորումներ են, որոնք թույլ կտան ընտրել յուրաքանչյուր շահառուի կարիքներին համապատասխան լուսավորության, թրթռումների, լույսի ձայնի ինտենսիվության աստիճան, տակտիլային հպման զգացողությունների ինտենսիվության աստիճան: Viva-ի աջակցությամբ մենք հնարավորություն ենք ունենալու՝ ստեղծել մեզ համար այսքան տարիների բաղձալի սենյակը»,- ասել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ նախագահ Արփինե Աշոտյանը:

Արդյունքում՝ օգտվողները հնարավորություն կունենան ինքնուրույն, ըստ ցանկության, շատ արագ փոխելու միջավայրը՝ ձեռքի հպումով և ձայնային հրահանգներով հարմարեցնելով իրենց զգացողություններին: Պլանշետի վրա հիմնված ինտերֆեյսով՝ հնարավոր կլինի իրական ժամանակում փոփոխել սենյակի լուսավորությունը, ձայներն ու պատկերները: Ինտերակտիվ զգայական կառավարման շնորհիվ՝ սենյակը կարող է ստանալ ստորջրյա իրականության, տիեզերքի կամ բնություն տեսք, ապահովել արկածային միջավայր, մեծացնել երեխաների ներգրավվածությունը: Նոր և այլընտրանքային տեխնոլոգիաների շնորհիվ, որոնցից մեկն էլ աչքի բիբով կառավարվողն է (Tobii eye tracking), հնարավոր կլինի աչքերի միջոցով և առանց խոսքի ընտրել և կառավարել այս կամ այն սարքը, արտահայտել սեփական ցանկություններն ու զգացումները: Դա բացառիկ հնարավորություն է ձեռքի նուրբ շարժումների և կոորդինացիային սահմանափակումներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող անձկանց համար։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12