Evocabank-ը բիզնեսներին առաջարկում է կանաչ ֆինանսավորում՝ առանց գրավի
Evocabank-ը, KFW-ի կողմից տրամադրվող ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, ներկայացնում է կանաչ ֆինանսավորման շահավետ ծրագիր՝ նախատեսված վերականգնվող էներգիայի և էներգախնայողության նախագծեր իրականացնող բիզնեսների համար։
Ծրագրի շրջանակում ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք և Անհատ ձեռնարկատերերը կարող են ստանալ ֆինանսավորում հետևյալ ուղղություններով․
Վերականգնվող էներգիայի նախագծեր
(ՀԵԿ, ՋԵԿ, հողմակայաններ)
- Փաստացի տոկոսադրույք՝ մինչև 10%
- Մարման ժամկետ՝ մինչև 120 ամիս
Էներգաարդյունավետության և էներգախնայողության նախագծեր
(արևային պանելներ և այլ լուծումներ)
- Փաստացի տոկոսադրույք՝ մինչև 10.75%
- Մարման ժամկետ՝ մինչև 60 ամիս
Ծրագրի ամենակարևոր առավելությունը՝ մինչև 10 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում՝ առանց գրավի։
Բացի այդ, Evocabank-ում չկան
- Հայտի ուսումնասիրության վճարներ,
- Ֆինանսավորման տրամադրման վճարներ,
- Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ։
Կանաչ ներդրումները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլ նաև օգնում են բիզնեսներին կրճատել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը։
Ցանկանո՞ւմ եք էներգախնայող լուծումեր Ձեր բիզնեսի համար, Evocabank-ը պատրաստ է ֆինանսավորել։ Ֆինանսավորման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
