Ֆինանսական

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
Ռուսաստանին բաժին է ընկնում 2025թ.-ի նոյեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 64.8%-ը
24/02/2026 23:36
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2025թ.-ի նոյեմբերին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 64.8%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2025թ․-ի նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 498․5 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 321․6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 176․9 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2025թ․-ի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 322.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 60.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 262.5 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 64.8%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 63.1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 40.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 22.5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 12.7%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 14.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 12.3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 2.3 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.9%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 10.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14.02 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -3․8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.1%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 27.7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -20.7 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.4%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 6.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 37.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -31 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․3%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 4.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0․08 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 4.5 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.9%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 4․6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 8․5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -3․9 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.9%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 4․2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1․2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 3․04 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․8%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 2.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 13.3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -10.3 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.6%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 4.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 9.5 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -4.6 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63